Գորիսի պետական քոլեջի 30 աշխատակից հեռանում են կրթօջախից՝ մերժելով Ժաննա Անդրեասյանի ապօրինի հրամանը

2 Դեկտեմբերի, 2025

Syunyac yerkir-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնից ազատել է Կարեն Լազարյանին։

Ընդ որում՝ ազատման հրամանում որևէ հիմք՝ գործող օրենքներից բխող, չի նշվում։

Վկայակոչվում է սոսկ «ՊՈԱԿ–ների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ժդ» կետը, որը սահմանում է՝ «Առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր»։

Թե ինչ օրենքների և ինչ հիմքերի ու այլ հիմքերի մասին է խոսքը՝ ոչ մի բառ։

Իսկ շահարկումը, թե Կարեն Լազարյանը խոչընդոտում է ՀՀ կառավարության 2025 թ․ ապրիլի 17-ի  N 441-Ա որոշման (Գորիսի երկու քոլեջի միաձուլման) իրականացմանը, դարձյալ զուրկ է փաստական որևէ հիմքից։

Ըստ քոլեջի՝ քանիցս նախարարություն հղած գրությունների՝ Կառավարության վերոնշյալ որոշման կատարմանը դիտավորությամբ խոչընդոտում է միայն մեկ անձնավորություն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով, ըստ Գորիսում տարածված լուրերի, դրանով տարածաշրջանում հակավարչապետական տրամադրություններ է գեներացնում։

Քիչ առաջ տեղի է ունեցել Գորիսի պետական քոլեջի դասախոսական և վարչական աշխատողների ընդհանուր ժողովը՝ նախարարի անհիմն հրամանը քննարկելու նպատակով։

Ժողովի մասնակիցները վերստին արձանագրել են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Արաքսյա Սվաջյանը՝ տեղական երկու իշխանավորի անձնական պատվերով ու նրանց անձնական շահերից ելնելով, ամիսներ շարունակ փորձում են աշխատանքից ազատել Կարեն Լազարյանին, բայց չեն կարողանում՝ օրինական հիմքեր չգտնելու պատճառով: Ուստի և նախընտրել են հերթական անգամ ՀՀ օրենքները շրջանցելու անբարո ճանապարհը:

Ժողովականները նշել են նաև, որ ԿԳՄՍ նախարարն ու նրա տեղակալը դիտավորությամբ են կազմաքանդում հանրապետության ամենակայացած և ամենահամբավավոր երկու կրթօջախը՝ «Գորիսի պետական քոլեջը» և «Գորիսի պրոֆ․ Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական պետական քոլեջը»՝ այդկերպ ոչ միայն վնասելով միջին մասնագիտական կայացած կրթական համակարգին, այլև թուլացնելով սահմանապահ դարձած Գորիսի տարածաշրջանի դիմադրողականությունը:

Եվ հաշվի առնելով, որ իրավական ճանապարհով այլևս հնարավոր չէ նախարարին հետ պահել հակակրթական գործողություններից և անձնական վրեժխնդրությունից, 30 հոգի՝ դասախոսներ և վարչական աշխատողներ, դիմել են դեռևս գործող տնօրեն Կարեն Լազարյանին՝ աշխատանքից ազատվելու պահանջով:

Այդ ամենը նշանակում է, որ վաղվանից՝ դեկտեմբերի 3-ից, Գորիսի 100-ամյա պետական քոլեջը հայտնվում է դադարի մեջ՝ այս անգամ դասախոսներ չունենալու պատճառով…

Թե ինչ կլինի հետո, կիմանաք մեր հաջորդ հրապարակումներից:

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...