«Ու էս ողորմելի փաթեթային մանիպուլյացիայի անունն էլ դրել են՝ փաստաթղթեր ենք հրապարակել». հրապարակախոս

2 Դեկտեմբերի, 2025

Թե բա՝ «Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը. այս մասին գրել է հրապարակախոս Հարութ Ուլոյանը։

«Ու էն որ կեսը Կազիմիրովի կայքից են վերցրել, կեսը ԵԱՀԿ կայքերից։ 1999 թվականի Մեղրիի տարբերակը՝ 2008 թվականի ՀԺ-ում հրապարակվածն են արտատպել, իսկ որպես նախաբան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի 2008-ի ելույթից մեջբերումներ․․․ Ու ԱԺ-ում 2018 թվականի Սերժի ելույթից մի հատված։

1994 թվականի զինադադարի եռակողմ պայմանագիրն ո՞ւր ա։ 1995 թվականի ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունն ո՞ւր ա, որով Ղարաբաղը վերահաստատվում ա որպես բանակցությունների լիիրավ կողմ։

Լիսաբոնի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի կողմից կիրառված վետոյի հայտարարությունն ո՞ւր ա։

Քի-Վեսթի բանակցվածն ո՞ւր ա։ Պրահյան գործընթացն ո՞ւր ա։

Էս բոլորի վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական պատասխաններն ո՞ւր են։

Էն ձեր անձնական օգտագործման բաներն էլ մինչև հիմա պնդում էին, թե 2019-ի առաջարկները միայն ռուսներինն էին, ՄԽ-ինը չէին․․․

Բա 44-օրյա պատերազմի օրերին պատերազմը կանգնեցնելու առաջարկներն ո՞ւր են։

Բա 2018-ից հետո Նիկոլի պաշտոնական պատասխաններն ո՞ւր են։ Չկա՞ն։ Բա հրապարակային ելույթների հատվածները կցեք, ոնց Սերժինն եք կցե․ «սեփական կետից եմ բանակցում», «ինչ ուզում, այն էլ բանակցում եմ», «Լավրովը թող հասկանա, որ իրավիճակ ա փոխվել», «երբ ուզենամ՝ կվերադառնամ Սերժի թողած բանակցային ժառանգությանը»․․․․

Մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո, մինչև Ղարաբաղի հայաթափումը, Նիկոլը ոչ մեկին նամակ չի գրե՞լ, պայմանավորվածություններ չի ունեցե՞լ, առաջարկներին չի արձագանքե՞լ։ Բա հրապարակային հայտարարությունները կցեք․ «Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա», «Արցախում ապագա կա՛», «անջատում՝ հանուն փրկության»․․․

Ու էս ողորմելի փաթեթային մանիպուլյացիայի անունն էլ դրել են՝ փաստաթղթեր ենք հրապարակել»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...