ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը Արցախի ու Հայաստանի հանդեպ Ադրբեջանի «հանցանքի հետքն» է. Հակոբ Բադալյան

2 Դեկտեմբերի, 2025

«Նախօրեին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի խմբի այսպես ասած լուծարումը: Ինչպես հայտնի է, դա հնարավոր դարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումի շնորհիվ: Նկատեք նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի որեւէ անդամ, որեւէ համանախագահ երկիր չհակաճառեց այդ դիմումին կամ դեմ չարտահայտվեց խմբի լուծարմանը»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է.

«Սա, իմիջայլոց, այն առնչությամբ, թե ինչպես էր Հայաստանում դարձյալ պրիմիտիվ պրոպագանդա վարվում, թե Մինսկի խմբի լուծարմանը կողմնակից է Ռուսաստանը, իսկ ահա Ֆրանսիան ու ԱՄՆ՝ ոչ: Ես բազմիցս խոսել եմ դրա հակառակի մասին, նշելով, որ գործնականում, երեք համանախագահներն էլ դեմ չեն, որ խումբը դառնա «պատմություն», որովհետեւ երեք համանախագահներն էլ ըստ էության ուզում են ազատվել խմբից բխող պատասխանատվությունից:

Ինչպես ասում են՝ այն, ինչ պահանջվում էր ապացուցել: Խմբի որեւէ անդամ եւ որեւէ համանախագահ չի հայտնել որեւէ առարկություն:

Ես դեռեւս 2020 թվականի պատերազմից հետո անդրադառնալով այս թեմային նշել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը Արցախի ու Հայաստանի հանդեպ Ադրբեջանի «հանցանքի հետքն» է: Բաքուն ամեն ինչ արեց այն ջնջելու համար: Համանախագահ երկրները, եթե չաջակցեցին, ապա՝ չխանգարեցին նրան: Որովհետեւ, եթե կա Ադրբեջանի հանցանք, ապա այդ առնչությամբ բնականաբար հարցեր կան նաեւ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման մանդատակիր պետություններին: Իսկ ավելորդ հարցեր չի ուզում որեւէ գերտերություն կամ տերություն:

Պաշտոննական Երեւանն էլ ոչ միայն ոչինչ չարեց պատասխանատվության հարցը ինստիտուցիոնալ ձեւով օրակարգ ներառելու համար, այլ ըստ էության պարզապես իր քաղաքական նպատակների համատեքստում փորձեց առավելագույնը կորզել Մինսկի խմբի լուծարման դիմաց: Կորզվեց Վաշինգտոնի օգոստոսի 8-ը, որի կապիտալիզացիան մենք տեսնում ենք այսօր քարոզչական դաշտում»։

Նմանատիպ նյութեր

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»

2006 թվականին «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ–ի գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին պատկանող «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը, գրում է «Հետք»-ը։ Վարձակալված անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ,...

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում, դրա նպատակն է՝ վնաս հասցնել Ռուսաստանին և լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրները: ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ...

Արցախահայերի խնդիրներն այնքան խորքային են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն․ Լիլիթ Գալստյան 

  «Բռնի տեղահանումը, բնականաբար, մարդասիրական, իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգեբանական բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ առաջացրեց։ Խնդիրներ, որոնց այս երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության,...

Ինձ թվում է «Երևանի հանձնումը» այնպես լավ կնշեն, տոնակատարություն կանեն․ Քրիստինե Վարդանյան

  «Ինչքան մեր անկախությունը և ինքնիշխանությունը փաստացի զիջվում է, այնքան, նկատե՞լ եք, տոնակատարությունները ճոխ են դառնում։ Ինձ թվում է՝ Երևանի հանձնումն էլ նենց լավ կնշեն, լուրջ եմ ասում, այնպիսի տոնակատարություն կկազմակերպեն,...

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկինում շքանշանով պարգևատրում էին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար, «Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար։ Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է շքանշանով պարգևատրվել հայրենիքին իբր...