Ամեն թեզ ու խոսք, որ այսօր նենգաբար շրջանառվում է՝ բացարձակ սուտ է և աստվածհայհոյություն. Հայր Ասողիկ

1 Դեկտեմբերի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով․ «Սուրբ Պատարագի արարողությունը Սբ Եկեղեցու «Խորհուրդ խորին»-ն է:

Սուրբ Պատարագի արարողությունն այն աղբյուրն է, որը կյանք, հույս, հարություն, քավություն և թողություն է շնորհում Տիրոջն ապավինած և ապաշխարող հավատավոր անձին:

Սուրբ Պատարագն այն արարողությունն է, որով Սբ Եկեղեցին՝ որպես մեկ միտք, մեկ հոգի, մեկ մարմին, մեկ անձ՝ իր ողջ նվիրապետությամբ և հավատացյալ ժողովրդով, դավանում է իր սուրբ և ուղղափառ հավատքը, հիշատակելով Սբ Եկեղեցու Հայրապետին և թեմակալ առաջնորդին՝ սահմանադրում և հռչակում է Սբ Եկեղեցու առաքելական ծագումն ու նվիրապետական միությունը, ճաշակելով Տիրոջ Սբ Մարմինն ու Սբ Արյունը՝ Սբ Հաղորդությունը, կազմավորում է Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդկան մարմինը:

Եվ ահա այս ահեղ խորին խորհուրդը մի քանի նենգադավ ու դավաճան եպիսկոպոսներ վերածել են խելահեղ արկածախնդրության: Բայց Սուրբ Պողոս առաքյալի խոսքը, արդարև, վկայում է, որ Ամենակալ Աստված արժանին է հատուցելու բոլորին՝ ամբարտավան ու ամբարիշտ եպիսկոպոսներին, նրանց կամակից մի քանի անարժանապատիվ քահանաներին և անզգամ պաշտոնյաներին. «Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի և ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետև, ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը: Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ և ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են, որովհետև, եթե մե՛նք մեզ քննեինք, ապա չէինք դատապարտվի» (Ա. Կորնթ. ԺԱ. 28-31):

Սիրելի հավատավոր ազգակիցներ,
Արթո՛ւն մնացեք և անսասա՛ն, ի սրտե աղոթեցե՛ք՝ ընդմիշտ փարված մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Թող ոչ ոք Ձեզ չխաբի և չմոլորեցնի՝ ինչպես սատանան, որ հայրն է ստության, ապստամբության և կործանման. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ընտրված Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովով, ցկյանս է, ուստի որևէ ոտնձգություն Հայրապետի նկատմամբ՝ բացառապես օրինազանցություն է, նվիրապետական սուրբ կարգի դեմ ապստամբություն է, աստվածուրաց բռնություն է:
Ամեն թեզ ու խոսք, որ այսօր նենգաբար շրջանառվում է՝ բացարձակ սուտ է և աստվածհայհոյություն, քանզի Հայոց Եկեղեցում ամեն բան կարգավորյալ է,

Հայոց Եկեղեցում գոյություն չունեն հիմնախնդիրներ (իսկ ընթացիկ հարցերն էլ միշտ ստացել, ստանում և ստանալու են իրենց պատշաճ լուծումները):
Հայոց Եկեղեցու Հովվապետը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամենայն իմաստությամբ և շնորհալի առաջնորդությամբ շենություն ու պայծառություն է բերել մեր եկեղեցական կյանքին ու անդաստանին: Մեր հոգևոր կյանքում միակ և հիմնական խնդիրն այդ մի քանի եպիսկոպոսների քայքայիչ անգործունեությունն է և մահացու ագահությունը՝ անձնական շահով խարանված, որոնք էլ նրանց մղել են այս պախարակելի ու դատապարտելի արարքին՝ ընդդեմ Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
Առաջ Աստված, սա՛ էլ, նրա՛նք էլ կանցնեն»։

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...