Ինչ մասշտաբի վտանգների կարող է հանգեցնել իշխանությունների հակաեկեղեցական արշավը. ռազմական փորձագետ

1 Դեկտեմբերի, 2025

Տևական ժամանակ է, ինչ գործող իշխանություններն իրականացնում են համակարգային և հետևողական արշավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև, դրա ինստիտուտների և հոգևոր առաջնորդության դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը:
«Առաջին հերթին պետք է հասկանալ այդ վտանգավոր գործընթացի մասշտաբը․
Աշխարհում գոյություն ունեցող հայկական եկեղեցիները, որոնք ենթարկվում են երկու Կաթողիկոսներին, ոչ միայն կրոնական կենտրոններ են, այլև համաշխարհային հայ համայնքների ինքնության, մշակութային և քրիստոնեական արժեքների պահպանման առանցքային օջախներ, որոնց միաբանությունն այսօր հետևողականորեն վնասում են:
Այս իշխանությունները սկսեցին իրենց հակաեկեղեցական գործողությունները կրոնական առաջնորդության հանդեպ անվստահության սերմանումից և Կաթողիկոսի հեղինակության թուլացումից, մինչև հոգևոր դասի ներսում ներքին բաժանարար գծերի խորացում, որի ամենասարսափելի վտանգը երկպառակությունն է, ինչին որ փութկոտ քայլերով ձգտում է հասնել այս իշխանությունը:
Նման քայլերը պառակտում են ոչ միայն հոգևորական խավը, այլև ամբողջ հասարակությունը։ Հայության մի հատված, ցավոք սրտի, չկարողանալով տարբերել քաղաքական շահն ու իրական խնդիրները, ենթարկվում է իշխանական մանիպուլյացիային և ընդունում առաջ տարված քարոզչական մոտեցումները։
Մյուս հատվածը լռությամբ հետևում է ընթացող զարգացումներին, իսկ առավել սթափ մտածողները բարձրաձայնում են, որ այս գործընթացները կարող են ունենալ բացասական՝ նույնիսկ ճակատագրական հետևանքներ ազգային միաբանության և ինքնության համար»։

Նմանատիպ նյութեր

Իսպանիայում ուղևորատար ավտոբուսը բախվել է շենքերից մեկին. 43 վիրավոր կա

Իսպանիայում ուղևորատար ավտոբուսը բախվել է շենքերից մեկին. 43 վիրավոր կա

Իսպանիայի Լեյդա քաղաքում ուղևորատար ավտոբուսը բախվել է շենքերից մեկին։ 43 մարդ վիրավոր է, հայտնում է տեղական 20 Minutos լրատվամիջոցը։ Ուղևորների մեծ մասը սեզոնային աշխատողներ էին, ովքեր գնում էին միրգ հավաքելու։ Վթարը տեղի է ունեցել ավտոկայանից ոչ հեռու։ Տուժածներից...

ԹՐԻՓՓ-ը կգործի ԵԱՏՄ կարգավորումներով․ փոխարտգործնախարար

ԹՐԻՓՓ-ը կգործի ԵԱՏՄ կարգավորումներով․ փոխարտգործնախարար

«Այս պահին ԹՐԻՓՓ-ն իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափում, կնքվել է համաձայնագիր և այն իրականացման փուլում է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Լրագրողի հարցին, թե ԹՐԻՓՓ-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես...

Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը. 24News

Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը. 24News

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը 2026 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, այս մասին գրում  է 24News-ը։ ՍԴ նախագահը հայտարարագրել է համատեղ...

Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ

Երևանում հուլիսի 1-ի ցերեկը, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 4-6-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում...

ՔՊ-ն հերթական շռայլ նվերն է մատուցել ՍԴ դատավորներին. տնտեսագետ

ՔՊ-ն հերթական շռայլ նվերն է մատուցել ՍԴ դատավորներին. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրի բյուջետային համակարգում, այլևս հնարավոր չէ անվանել պետական կառավարում։ Սա սեփական իշխանությունը երկարաձգելու և հավատարմություն գնելու...