Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ. Արցախի թեմի առաջնորդի հայտարարությունը

29 Նոյեմբերի, 2025

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտարարություն  է  տարածել.

«Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ,

Ս.թ. նոյեմբերի 28-ին մի խումբ եպիսկոպոսների հետ մասնակցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Տեղյակ եմ, որ այդ հանդիպումը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել մեր հայրենակիցների և հատկապես արցախահայության կողմից։ Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ իմ պարտքն եմ համարում հայտնել հետևյալը․

1. Հանդիպմանը ես մասնակցել եմ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այն որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի և մեր հայրենակիցներին հուզող հիմնահարցերի հետ։

2. Եղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։

3. Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ և հավատում եմ, որ Ամենազոր Աստծու ողորմածությամբ, մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով, Արցախի պետական, հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները։

Համոզված եմ, որ մենք միասին կշարունակենք մեր պայքարը հանուն մեր ոտնահարված իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադառնալու բաղձալի երազանքի իրականացման»։

Նմանատիպ նյութեր

Իրականում Աստված չէ, որ հեռանում է մեզանից․ մենք ենք հեռանում Աստծուց. Տեր Հեթում

Իրականում Աստված չէ, որ հեռանում է մեզանից․ մենք ենք հեռանում Աստծուց. Տեր Հեթում

Մենք հաճախ ասում ենք՝ «Աստված նեղանում է մեզանից»։ Բայց արդյո՞ք Աստծո «նեղանալը» կարելի է հասկանալ այնպես, ինչպես մարդու նեղանալը, նշում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ Տեր Հոր խոսքով՝ մարդը նեղանում է, երբ իրեն վիրավորում են,...

Ռոբերտ Քոչարյանին հետապնդում են, որովհետև նա երբեք չի պայմանավորվել Փաշինյանի հետ. Բագրատ Միկոյան

Ռոբերտ Քոչարյանին հետապնդում են, որովհետև նա երբեք չի պայմանավորվել Փաշինյանի հետ. Բագրատ Միկոյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է այն հանգամանքի հետ, որ նա երբեք չի պայմանավորվել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Известия-ի հետ զրույցում ասել  է Ռոբերտ  Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Նրա խոսքով՝...

Զինված ուժերում բարդակ է, իսկ Փաշինյանը ռազմական գործի հետ կապ չունեցողներին վերանշանակել է. լրագրող

Զինված ուժերում բարդակ է, իսկ Փաշինյանը ռազմական գործի հետ կապ չունեցողներին վերանշանակել է. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կարող էր ամենքին 5 միլիոն դրամով պարգևատրել. Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։ Նրանք 3-ն էլ զինվորական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը»

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը»

Տեղի է ունենում քննարկում՝ «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը» խորագրով։ Բանախոսներն են՝ Լիլիթ Գալստյան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Մենուա Սողոմոնյան՝ «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորում Իվետա...

Անհայտ կորածների ընտանիքները միավորվել են՝ երեխաների ճակատագրերը բացահայտելու նպատակով

Անհայտ կորածների ընտանիքները միավորվել են՝ երեխաների ճակատագրերը բացահայտելու նպատակով

Մենք երկար տարիներ փորձել ենք առանձին-առանձին ընտանիքներով պայքարել, իմանալու մեր երեխաների, մեր հարազատների ճակատագրերը, գնացել ենք տարբեր կառույցներ, հարցեր ենք տվել, պատասխանների ենք սպասել, վերջապես մենք ուզում էինք ստանալ մեր ամենակարևոր հուզող հարցը՝ որտե՞ղ են...