Տարածաշրջանը չի կարող հանդուրժել հետագա լարվածությունը. Արաղչի

28 Նոյեմբերի, 2025

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ տարածաշրջանը չի կարող հանդուրժել հետագա լարվածությունը՝ նշելով, որ Իրանի և Ֆրանսիայի միջեւ կան բազմաթիվ տարաձայնություններ, սակայն երկխոսությունը անհրաժեշտ է եւ կենսական նշանակություն ունի միջազգային հարաբերություններում, տեղեկացրել է Mehr-ը։

Միմյանց դիրքորոշումներն իմանալը եւ թյուրիմացությունների եւ վրիպումների կանխումը միշտ շատ կարեւոր են եղել եւ երկխոսության գլխավոր նպատակներից են,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը Ֆրանսիա կատարած այցի ժամանակ։

Իմ ուղեւորությունը Փարիզ խորհրդակցությունների եւ երկխոսությունների շարունակությունն է, որոնք արդեն անցկացրել ենք այս երկրի հետ տարբեր ոլորտներում, ներառյալ տարածաշրջանային հարցերը, միջուկային խնդիրը, եվրոպական բանավեճերը, բանակռիվներն Ուկրաինայի վերաբերյալ, միջազգային հարցերը եւ երկկողմ հարցերը մեր միջեւ։ Նշելով, որ Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ թեեւ բազմաթիվ տարաձայնություններ կան, Արաղչին ասել է, որ միեւնույն ժամանակ նրանք միշտ քաղաքական երկխոսություն եւ խորհրդակցություններ են վարել միմյանց հետ։

Արաղչին ընդգծել է, որ միմյանց դիրքորոշումներն իմանալն ու թյուրիմացությունների եւ վրիպումների կանխումը միշտ շատ կարեւոր են եղել եւ երկխոսության գլխավոր նպատակներից են։

«Մենք կարճ քննարկել ենք տարածաշրջանային հարցերը, ներառյալ Լիբանանը, Պաղեստինը եւ Գազան, եւ լսել ենք միմյանց դիրքորոշումները»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ կարեւոր հարցը, որը անհրաժեշտ է ուշադրության առնել, այն է, որ տարածաշրջանը չի կարող համակերպվել հետագա լարվածությանը եւ հակամարտություններին, եւ այդ լարվածությունների եւ հակամարտությունների արմատական պատճառը  իրավիճակն է տարածաշրջանում, Իսրայելը, «որին, ցավոք, Միացյալ Նահանգները եւ արեւմտյան երկրները անընդունելի իմունիտետ են տրամադրել՝ անելու ինչ ուզենա», ավելացրել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին փաշինյանական իշխանության «կարկառունները» վերստին սևեռվել են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի վրա: Առաջին հայացքից, կարծես, ոչ մի նոր բան չկա: Քպական «կարկառունները», այսպես ասենք, հերթական անգամ «փայլատակեցին»...

Նորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

Նորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես երեկ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ։ ArmLur.am-ն ներկայացնում է, թե ով է ՄՍԾ...

Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»

Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հանրային ու փորձագիտական մտքի համար կենսական նշանակություն ունի հասկանալը, թե ինչու հատկապես 2020 թվականին լայնածավալ կերպով սկսվեց Արցախի դեմ ուղղված ռազմական ագրեսիան, և արդյոք այսօր էլ գոյություն ունի՞ իրական հավանականություն, որ կարող է տեղի...

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցում բավականին խառը հայտարարություններ է անում՝ մի կողմից խոստանալով հասնել դրանց վերացմանը, մյուս կողմից՝...

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։ Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր...