Սա բացահայտ մոլորություն է և փորձ քողարկելու, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ հիբրիդային պատերազմը․ իրանագետ

25 Նոյեմբերի, 2025

Փորձ է կատարվում մեր հասարակության մեջ տարածել այն պատրանքը, թե, դիցուք, Հայաստանի Հանրապետության տեղանունների աղճատումը ոչ թե Բաքվի բարբարոսական վարչախմբի ծրագրած քաղաքականությունն է, այլ ինչ-որ ԶԼՄ-ների գործ, որը կարող է շտկվել, եթե, դիցուք, ինչ-որ Հիքմեթ Հաջիև խոսի Բաքվի բռնապետի պետական «Ազերթաջ» գործակալության հետ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սա բացահայտ մոլորություն է և փորձ քողարկելու, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ հիբրիդային պատերազմը, իբր, դադարեցրել է, մինչդեռ Հայաստանի տեղանունների համատարած աղճատումը այդ վարչախմբի քարոզչամիջոցներում հենց նույն այդ վարչախմբի պարագլխի ուղիղ հանձնարարականն է՝ տրված 2021թ. օգոստոսին, ինչի տեսանյութը կցված է։ Ըստ այդմ, Հիքմեթ Հաջիև կոչեցյալը պետք է խոսի ոչ թե հերթական «Ազերթաջի», այլ անձամբ իր բռնապետի հետ, որին հենց ինքն է խորհուրդներ տալիս, ինչը բնականաբար չի անելու»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մանրամասներ չի ներկայացնում Տավուշում հայտնված ադրբեջանցու դեպքից։ «Այն տեղեկատվությունը, որը հայտնել է ԱԱԾ-ն, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- Aysor.am-ի փոխանցմամբ ասել է  նա։ Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն...

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...