Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները. ՆԳՆ ՓԾ

25 Նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 25-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորված հրդեհաշիջման շտաբի աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈւՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, 10 ոստիկանության ծառայող, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)։

Հրշեջ-փրկարարների համակարգված ու համառ աշխատանքի շնորհիվ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները․ Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում, Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան-Սարալանջ գյուղերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում, Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում, Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։

Ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են նաև Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։

Նմանատիպ նյութեր

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Մենք...

«Ի դեպ»․ Ո՞ւմ հետ և ինչ է ՔՊ-ական իշխանությունը պատրաստվում փոխանակել

«Ի դեպ»․ Ո՞ւմ հետ և ինչ է ՔՊ-ական իշխանությունը պատրաստվում փոխանակել

Ի դեպ, վերջին շրջանում Հայաստանի  բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են խոսում անկլավների մասին։ Փաշինյանը Ազգային ժողովի ամեն քառօրյանի ժամանակ և կառավարության ամենշաբաթյա նիստերին հաջորդած ճեպազրույցներում դրանից է խոսում, երեկ Արարատ Միրզոյանն էր դրանից խոսում, այսօր՝...

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը․ Ռուսլան Էդելգերիև

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը․ Ռուսլան Էդելգերիև

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում news.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Ռուսաստանի նախագահի...

18 տարվա անգործություն․ Հայաստանը՝ առանց ատոմակայանի մնալու վտանգի տակ

18 տարվա անգործություն․ Հայաստանը՝ առանց ատոմակայանի մնալու վտանգի տակ

Հայաստանի ատոմային էներգետիկայի շուրջ վերջին հայտարարություններն ու դիրքորոշումների հերթական կտրուկ փոփոխությունը կրկին մերկացնում են գործող իշխանությունների ռազմավարական անվճռականությունը։ Չկա շաբաթ, որ մի քանի անգամ չխեսեն նոր ատոմակայանի կառուցման մասին։ Վերջին մի...

Լավրովը Թեհրան կայցելի

Լավրովը Թեհրան կայցելի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այց կկատարի Թեհրան, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսվում է միջազգային և...