Ռուբիոն դրական է գնահատել Ժնևյան հանդիպումը

24 Նոյեմբերի, 2025

Ժնևում ավարտվել է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը, որտեղ քննարկվել է ԱՄՆ «խաղաղության ծրագիրը», հայտարարել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ Reuters-ի փոխանցմամբ։

«Կողմերն ունեն շատ լավ աշխատանքային տարբերակ», — հայտարարել է Ռուբիոն։

Նա պարզաբանել է, որ թիմերն այժմ աշխատում են իրենց տրված առաջարկների վրա և փոփոխություններ են կատարում «տարաձայնությունները նեղացնելու» և այն բանին մոտենալու հույսով, որի հետ կարող են համաձայնվել և՛ Ուկրաինան, և՛ Միացյալ Նահանգները։

Երմակը հաստատել է, որ հանդիպումն արդյունավետ էր, կողմերը շատ լավ առաջընթաց են գրանցել և շարժվել դեպի արդար և երկարատև խաղաղություն։ Նա հավելել է, որ պատվիրակությունների երկրորդ հանդիպումը կկայանա շուտով։

Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ վարչակազմը վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալի պատկերացում է ստացել այն մասին, թե որ հարցերն են իրականում կարևոր Ռուսաստանի համար։ Նա նշել է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները ներկայումս աշխատում են պլանի ճշգրտումների վրա, և երկու երկրների ղեկավարությունները դեռևս չեն հաստատել այդ փոփոխությունները։

«Եվ, իհարկե, կա նաև հավասարման ռուսական կողմը։ Բայց, կրկին, մենք կարծում ենք, որ վերջին ինը ամիսների ընթացքում մենք բավականին էական ըմբռնում ենք ձեռք բերել որոշ բաների վերաբերյալ, որոնք իսկապես կարևոր են նրանց համար», — ասել է Ռուբիոն լրագրողներին՝ ընդգծլով, որ ցանկացած ծրագիր պահանջում է ԱՄՆ նախագահի հաստատումը։

Նմանատիպ նյութեր

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...