Սահմանները չեն կարող փոխվել ուժի կիրառմամբ․ մենք ողջունում ենք ԱՄՆ շարունակական ջանքերը․ հայտարարություն

22 Նոյեմբերի, 2025

Եվրամիության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի, Նորվեգիայի, Կանադայի և Ճապոնիայի, Լեհաստանի ղեկավարների հայտարարությունը. Մենք ողջունում ենք ԱՄՆ շարունակական ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար։

28 կետից բաղկացած նախնական նախագծում ներառված են տարրեր, որոնք կարևոր են արդար ու երկարատև խաղաղության համար։ Այդ պատճառով մենք գտնում ենք, որ նախագիծը կարող է հիմք հանդիսանալ հետագա աշխատանքի համար։ Մենք պատրաստ ենք ներգրավվել՝ ապագա կայուն խաղաղությունն ապահովելու համար։

Մենք հստակ ենք այն սկզբունքի վերաբերյալ, որ սահմանները չեն կարող փոխվել ուժի կիրառմամբ։ Մենք նաև մտահոգված ենք Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ առաջարկվող սահմանափակումներով, որոնք Ուկրաինային կթողնեն խոցելի` ապագա հարձակումների համար։

Մենք կրկին շեշտում ենք, որ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին վերաբերող տարրերի իրականացման համար անհրաժեշտ կլինի համապատասխանաբար Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամների համաձայնությունը։ Մենք վերահաստատում ենք մեր շարունակական աջակցությունն Ուկրաինային։ Մոտ օրերին կշարունակենք սերտորեն համակարգել մեր քայլերն Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ։

 

 

Նմանատիպ նյութեր

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...