Նախկին Տեր Արամին կարող են և՛ փողով գնած լինել, և՛ շանտաժով՝ հաշվի առնելով իր կենցաղը․ Տեր Վրթանես

22 Նոյեմբերի, 2025

Հովհաննավանքի կարգալույծ արված քահանա նախկին Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյանին կարող են և՛ փողով գնած լինել, և՛ շանտաժով, Aysor.am-ի փոխանցմամբ նման կարծիք է հայտնել Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

«Ավելի հավանական է, որ շանտաժով գնած լինեն, իր վրա կոմպրոմատներ ունենալով՝ հաշվի առնելով իր կենցաղը, վարքն ու բարքը: Փողոցային խոսույթով, հայհոյաբերան անձնավորություն է: Դեռ այն ժամանակ նույնիսկ, երկու անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է  հայհոյում: Այդ պահվածքը քահանային հարիր չէ: Փորձել եմ մեղմ ձևով իրեն հասկացնել, որ հարիր չէ իրեն, բայց ինքը թեմի առաջնորդի և բարձրաստիճան հոգևորականների մոտ շատ խոնարհ, սրբի դեմքով էր միշտ: Իրականում ոչ կոռեկտ պահվածքով երիտասարդ էր, որն այդպես էլ չկարողացավ կայանալ: Շողոքորթ, նաև ստախոս մարդ է»,- ասաց Տեր Վրթանեսը:

Նրա խոսքով՝ կյանքը ցույց  է տվել, որ նրանք, ովքեր քահանային հարիր վարք ու բարք չեն ունենում, եկեղեցուց դուրս են գալիս՝ լինի դա կամավոր, թե ոչ.

«Թեմում բացի իրենից սուտ խոսող քահանա չեմ հանդիպել: Իրենից էլ չէի սպասի, բայց պարզվեց, որ մարդը սուտ է խոսում: Ինքը նախադեպ է : Ասում էր, թե մեր համակուրսեցի Տեր Սարգիսը ճեմարանում չի սովորել, կրթություն չունի… Ամբողջը սուտ է ասել։ Կամ, որ ասում էր՝ Քննչական չեմ գնացել, բայց իրականում գնացել էր։ Ասում էր՝ վերադասը ինձ  ուղարկել է ընդդիմության հավաքներին, բայց մնացած ոչ մեկիս այդ նույն վերադասը չէր ուղարկել: Հետո էլ ասում է՝ ինչն էլ սուտ է, դատի տվեք։ Հա, մենք դատի չենք տալիս, բայց դա չի նշանակում, որ դու ճիշտ ես ասում»:

Նմանատիպ նյութեր

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական...

Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ

Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, արձագանքելով այսօր ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, գրում է. «Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո ինքն այլեւս չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հատուկ բանագնաց, ու նշում է, որ դրանով...

Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում

Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հաղորդում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել Միացյալ...

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իսրայելը, հնարավոր է, փորձել է սպանել իրանցի հիմնական բանակցողներին՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիին կամ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ...

Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել

Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել

Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պահանջելով պարտավորեցնել նրան դատարանի՝ հայցը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ...