Ժամանակն է վերադարձնել արդարադատության իրական անկախությունը․ Մհեր Մելքոնյան

22 Նոյեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՀՀ֊ում մի խորապես մտահոգիչ իրականություն գոյություն ունի, որը վնասում է մեր պետության ինստիտուտներին, խաթարում է հանրային վստահությունը և խոչընդոտում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը։

Այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր ապօրինի կալանավորված են կամ քրեական հետապնդման են ենթարկվում իրենց քաղաքական հայացքների, համոզմունքների կամ այլակարծության համար։ Սա մեր քաղաքական համակարգի ցավոտ իրականությունն է, որը չի կարելի շրջանցել կամ լռությամբ կոծկել։

Այնուամենայնիվ, գործող իշխանությունը հետևողականորեն հայտարարում է, թե Հայաստանում «քաղբանտարկյալներ չկան»։

Այս մոտեցումը, ցավոք, չի լուծում խնդիրը, այլ ընդամենը խորացնում է հասարակական անվստահությունը։

Իրականությունը չի փոխվում՝ այն պարզապես հերքելով։

Ավելին՝ վերջին տարիներին դարձել է ակնհայտ, որ իշխանությունն ամբողջ դատաիրավական համակարգը ծառայեցնում է մեկ գերագույն նպատակին՝ ցանկացած գնով պահպանել ու երկարաձգել սեփական իշխանությունը։ Սա այլևս ոչ թե առանձին դեպքերի, այլ համակարգային մոտեցման խնդիր է, որը լրջագույն վնաս է հասցնում իրավական պետության հիմքերին։

Առավել մտահոգիչ է այն, որ այսօր Հայաստանում առկա է կին քաղաքական բանտարկյալ` Լիդյա Մանթաշյանը։ Անգամ այս ընկալման գոյությունն արդեն ինքնին խորապես հակասում է ժողովրդավարական արժեքների սահմանումներին և ցույց է տալիս, որ գործող իշխանությունը այդ արժեքները փաստացի հասցրել է զրոյական մակարդակի։

Երբ երկրում անգամ մեկ քաղաքացու նկատմամբ կա քաղաքական հետապնդման ընկալում, դա նշանակում է՝ ժողովրդավարությունը վտանգված է։ Իսկ երբ այդ ընկալումը դառնում է զանգվածային, դա նշանակում է՝ իշխանությունը կորցրել է թե՛ վստահությունը, թե՛ օրինականությունը։

Ժողովրդավարությունը բովանդակություն ունի միայն այն դեպքում, երբ արդարադատությունը անկախ է, քաղաքական մրցակցությունը՝ ազատ, իսկ քաղաքացին՝ պաշտպանված։ Երբ իշխանությունն արդարադատությունը վերածում է քաղաքական ճնշման գործիքի, պետության ինստիտուտները կորցնում են վստահության հիմնական աղբյուրը՝ քաղաքացիներին։

Ժամանակն է վերադարձնել արդարադատության իրական անկախությունը։ Ժամանակն է դադարեցնել քաղաքական ճնշումների ցանկացած դրսևորում։ Ժամանակն է ժողովրդավարությունը վերադարձնել իր բովանդակությանը, ոչ թե պահել այն ձևական հայտարարությունների մակարդակում։

Հայաստանի ապագան չի կարող հիմնվել վախի, ճնշման կամ իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքի վրա»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը Պապոյանին գործուղում է Ղազախստան՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար

Փաշինյանը Պապոյանին գործուղում է Ղազախստան՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար

Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին գործուղում է Ղազախստան։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի...

Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 7.4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են Բոգոտայի և նույնիսկ հարևան երկրների բնակիչների կողմից: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7:34-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Կոլումբիայի արևմտյան Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել...

Եղեգիս-Հերմոն ճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում

Եղեգիս-Հերմոն ճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում

Այսօր՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը...

Մի երկրաշարժ, և այս քաղաքը կվերածվի աղետի. Պեդրո Զարոկյան

Մի երկրաշարժ, և այս քաղաքը կվերածվի աղետի. Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Քաղաքի կառավարման լիակատար անարխիայի արդյունքը... և նրանք շարունակում են շինարարության թույլտվություններ տալ բարձրահարկ շենքերի համար՝ առանց որևէ քաղաքաշինական...

135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին 

«Քննարկվում է Ազգային ժողովի կառուցվածքի տեսանկյունից ամենաառանցքային նշանակություն ունեցող մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը։ Նախքան մշտական հանձնաժողովի բուն գործունեությանը և դրա շրջանակներում ներկայացված հարցերին...