ԵՄ-ն Կիևում Թրամփի պատվիրակության հետ հանդիպումը «սրտխառնուք առաջացնող» է անվանել

22 Նոյեմբերի, 2025

ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ Վաշինգտոնը «առանձնահատուկ ճկունություն» չի ցուցաբերի «Թրամփի ծրագրի» քննարկման ժամանակ, գրում է Financial Times-ը։

Այսպես, ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլն ասել է, որ լավատեսորեն է տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ Ուկրաինան «շատ վատ վիճակում է»։

«Ինչքան էլ մենք շարունակվող պատերազմում աջակցենք Ուկրաինային, կան սահմաններ։ Կան նաև լուրջ հիմքեր ենթադրելու, որ Ռուսաստանը հզոր արդյունաբերական բազա ունի, և ժամանակի հարց է, թե երբ Ուկրաինան ստիպված կլինի գործարք կնքել», — հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը, որի նստավայրում էլ տեղի է ունեցել հանդիպումը, տեղեկացնում է DW-ն։ Նա, ինչպես Դրիսկոլը, կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը։

Financial Times-ի տվյալներով, եվրոպացի բարձրաստիճան պետական ծառայողներից մեկը հանդիպման տոնը «սրտխառնուք առաջացնող» է անվանել։ Հանդիպմանը ներկաների մոտ տպավորություն է ստեղծվել, որ Վաշինգտոնը փորձում է արագ հասնել խաղաղ համաձայնության՝ օգտագործելով Զելենսկու քաղաքական թուլությունը կոռուպցիոն սկանդալի ֆոնին, գրում է պարբերականը։ Այսպես, Ռուսաստանի վրա ճնշումը ուժեղացնելու կոչերին ԱՄՆ ներկայացուցիչները պատասխանել են, որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին Ուկրաինան կարող է հույս ունենալ։

Նմանատիպ նյութեր

Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 միլիոն 372,1 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,09%-ը։ Ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ...

Զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան գործով կա կալանավորված

Զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան գործով կա կալանավորված

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքով վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ...

«Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը

«Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը

Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր֊Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի իրենց մթերքը իրացնելու խնդիրներին։ «Մենք խնդիր ունենք ու դրան լուծում չի տրվում։ Հիմնականում հենց դեղձի խնդիր կա, բայց մյուս մթերքն էլ չենք կարողանում իրացնել։...

Ի՞նչ լուր կա 4 մարզադաշտից, որոնց համար 2,5 միլիարդ դրամ է փոխանցվել․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին 

«2022 թվականի դեկտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ ձեզ համար հոգեհարազատ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կառավարությունը 5 միլիարդ դրամի գրանտ է տվել՝ չորս ֆուտբոլային խաղադաշտ կառուցելու համար։ 2,5 միլիարդ դրամը միանգամից փոխանցում է...

Ցավում եմ, որ դուք պատկերացում չունեք՝ կարող եք խոսել Գանձասարի մասին, թե՝ ոչ․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականին

  «Ես ուրախ եմ, որ դուք ասացիք, որ եկեղեցին հանդիսանում է մեր ինքնության մի մասը, և պատմամշակութային ժառանգության պահպանումը առաջնահերթություն է: Ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք նո՞ւյն տրամաբանությամբ եք մոտենում, օրինակ, որ թույլ...