ՔՊ վերջին մանիպուլյացիաները. ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել ՀԷՑ-ից. «Կասկադ էներգո»-ի պատասխանը

21 Նոյեմբերի, 2025

«Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանը պատասխանել է ՔՊ-ական պատգամավորին և ՀԾԿՀ նախագահին. «Եթե ձեզանից յուրաքանչյուրը, բացի իր շենքի մուտքի պատին ամրացված ՀԷՑ արկղը, 95% հավանականությամբ սենց հաշվիչներ ա տեսնելու, ինդուկցիոն հաշվիչները արդեն մի քանի տարի է գրեթե չկան:

«Կասկադ էներգո» ընկերության կողմից արտադրվող այս հաշվիչները համարվում են 3-րդ սերնդի ինտելեկտուալ հաշվիչներ և յուրաքանչյուր կես ժամը մեկ ուղարկում են ինֆորմացիա կենտրոնական սերվերին:

ՔՊ վերջին մանիպուլյացիաներին ու փոքրիկ ստերին պատասխանելով ասեմ, որ այս տարվա հունվար ամսին սերվերի թարմացման ժամանակ տեղի է ունեցել համակարգի խափանում, որից հետո բոլոր բաժանորդային տվյալները վերականգնվել են, 2018-2024թ. բոլոր ամսեկան և եռամսյակային ինֆորմացիան պահպանված է, միակ բանը որ վերականգնվել է ոչ ամբողջությամբ, դա կես ժամանոց գրաֆիկներն են, որոնք 2024թ. հոկտեմբեր ամսից սկսած են վերականգնվել:

Համաձայնեք, եթե դուք ունեք մտահոգություն ձեր հոսանքի ծախսի հետ կապված, հաստատ մի տարի չեք սպասի, հենց նույն ամսվա մեջ կամ մաքսիմումը 2-3 ամսվա ընթացքում դա կբողոքարկեք, որի ընթացակարգային ոչ մի դրույթ չի խախտվել:

Ձեզանից յուրաքանչյուրը կարա հիմա գնա ՀԷՑ ու պահանջի իր ամսեկան ծախսի գրաֆիկը (էպիկրիզ), որը ՀԷՑ-ը կտրամադրի 2018թ.-ից սկսած: Ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել հարգելի բաժանորդներ և քաղաքացիներ: Պարզապես փոքր ու մեծ ստերը շարունակվում են…»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...