«Էջմիածնական վեհությամբ» օծված հայ հոգևորականը երբե՛ք չի՛ դավի, նա իր հարազատ Հոգևոր Տունն ու Հոգևոր Ծնողին չի՛ ուրանա ու չի՛ անարգի. Հայր Ասողիկ

20 Նոյեմբերի, 2025

Մենք բոլորին վերաբերվում ենք էջմիածնական վեհությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատասիրությանս պատրաստման այս ընթացքում բազմաթիվ արխիվային վավերագեր ուսումնասիրելու շնորհն ունեցա. վերջին 100 տարվա ազգային-եկեղեցական պատմության դեմ հանդիման շատ նոր դասեր քաղեցի, շատ նոր խոհեր ունեցա, շատ լսած խոսքեր, արդարև, իրենց ողջ խորությամբ ընդունեցի, ընկալեցի, դավանեցի և, այլևս, այդպես էացրի:

Այդ վավերագրերից մեկի մեջ էր գրված վերոհիշյալ արտահայտությունը, որն իմ մտքի մեջ ծագեց որպես Արեգակ՝ անճառլի լույսով լցնելով ողջ էությունս. հուզումնալի մի սարսուռով ցնցվեցի, երբ մի պարզ, ակներև ճշմարտություն նորովի բացահայտեցի ինձ համար…

Չեմ գնում պատմական հեռուները, միայն վկայակոչում եմ մեր՝ Ի. (20-րդ) և ԻԱ. (21-րդ) դարերը, հիշելով մեր բոլոր Հովվապետերին՝ Տ. Տ. Գևորգ Ե. Հայրապետից մինչև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը, Նրանց, Ովքեր, հիրավի, ապրել ու գործել են այս միևնույն համոզմունքով ու սկզբունքով՝ «Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ»:

Նույն համոզմունքն ու սկզբունքն է գործել անխտիր բոլո՛ր իրավիճակներում… Մեծություն են մեր Հայրապետները. ողջախոհ և ազգային ինքնագիտակցություն ունեցող ամեն ոք միայն հիանալ և ակնածանքով խոնարհվել կարող է Նրանց առջև:

Ճեմարանի առաջին իսկ օրվանից այսպես է կերտվում ամեն մի հոգևորական, այս վավեր կնիքով է Հայոց Հայրապետի Օծյալ Սբ Աջով դրոշմվում ամեն մի հոգևոր սպասավոր: Եվ հետագայում յուրաքանչյուրն իր կյանքով ու սուրբ գործով՝ ինքն է պահում սրբորեն կամ եղծում նենգորեն «Էջմիածնական վեհությունը»…

Իսկ «Էջմիածնական վեհությունը»՝ մեծ և սքանչելի սուրբ խորհուրդ է, որն այսօր ապրվում և ճշմարտապես ցոլացվում է Ազգիս արժանընտիր գահակալ Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի կյանքով, իմաստուն խոսքով, վեհաշուք կեցվածքով և պահվածքով:

Հայրապետից Հայրապետ փոխանցվում է այդ աստվածային սուրբ մերանը. այն միայն աստվածընտիր և աստվածարյալ ՀԱՅՐԱՊԵՏԻՆՆ Է, և Նրանից է բաշխվում ամեն մի եկեղեցականի:

Սիրելինե՛ր, ճշմարտապե՛ս ճանաչեք Ձեր հոգևոր սպասավորներին, որպեսզի մոլորվելով չկորչեք հավիտենապես. «Էջմիածնական վեհությամբ» օծված և օժտված հայ հոգևորականը երբե՛ք, ո՛չ մի դեպքում չի՛ դավի, չի՛ նենգի, չի՛ եղծի, չի՛ վաճառվի, նա իր հարազատ Հոգևոր Տունն ու Հոգևոր Ծնողին չի՛ ուրանա ու չի՛ անարգի: «Էջմիածնական վեհությունը», նախ և առաջ, գիտակցված և սուրբ հավատարմություն է և հնազանդություն, անձնդիր նվիրում է և անսակարկ ծառայություն:

Ա՛յս է հոգևորականի ճշմարտությունը, կոչումն ու ճանապարհը»:

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...