Իշխանությունները չեն թաքցնում, որ ՀԷՑ-ն ու Եկեղեցին իրենց հետաքրքրում են միայն նախընտրական «տրամաբանության» մեջ․ «Փաստ»

20 Նոյեմբերի, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր կռիվը ներքին դաշտում է. նրանք պատերազմում են ոչ միայն ընդդիմադիրների ու ընդդիմախոսների, այլև ամեն մի ազգայինի դեմ՝ այդ ճանապարհին կիրառելով նաև «իրավապահ» գործիքակազմը:

Սակայն, ի թիվս գլոբալ խնդիրների, այդ թվում, ինչպես շատերն են բարձրաձայնում, Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների կատարման, հիմա արդեն իշխանությունները չեն էլ թաքցնում, որ թե՛ ՀԷՑ-ը խլելու գործընթացը, թե՛ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմն ունեն նաև նախընտրական «տրամաբանություն»: Բուն քպականներն, իհարկե, դեռևս խուսափում են «ճակատային» խոսել այդ մասին, սակայն նրանց սատելիտները, որոնք երբեմն «քպականներից ավելի քպական» են, սկսել են այդ մասին բարձրաձայն արտահայտվել: Մասնավորաբար, նրանք ցնծում են, թե ընդդիմադիրներից վերցվում է երկու մեծ «ադմինիստրատիվ լծակ». խոսքը Հայաստանի էլեկտրական ցանցերի ու Հայ առաքելական եկեղեցու մասին է:

Դժվար է ասել՝ սա իշխանությունների ձգտումների ակամա բացահայտում է, թե իշխանություններն են իրենց սատելիտների միջոցով «բաց խաղում», սակայն փաստը մնում է փաստ, որ օրվա իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ ՀԷՑ-ի ճակատագիրը, ո՛չ Հայաստանի կրելիք հետագա վնասները, ո՛չ Եկեղեցին, ավելին՝ իրենք դրանք դիտարկում են միայն որպես «նախընտրական ռեսուրս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...