Մեծ գումարներ են ստանում ԿԲ-ից, սակայն համապատասխան ծավալի աշխատանք չեն անում. «Հրապարակ»

19 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.

Մոտ 3 տարի առաջ կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի արդյունքում հիմնադրվեց «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը, որի ղեկավար նշանակվեց ԿԲ նախագահի նախկին տեղակալ, նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչ` էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը։

Գործակալության նպատակն է՝ նպաստել էլեկտրոնային թվային հասարակության ձեւավորմանը, էլեկտրոնային տնտեսության խթանմանը եւ հասարակության թվային փոխակերպմանը, այլ կերպ ասած՝ տարբեր ոլորտների ինֆորմացիայի թվայնացումը:

Հիմնադրամի աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ Ներսես Երիցյանն իր հախուռն խառնվածքի պատճառով հիմնադրամի աշխատանքը սոդոմ-գոմորի է վերածել, խճճել: Եվ պատճառն իր կասկածամտությունն է` նա իր ենթականերին 3 ամսից ավելի թույլ չի տալիս նույն պաշտոնում աշխատել, ինչի պատճառով էլ համակարգն անվերջանալի ցնցումների մեջ է ընկնում: Մինչեւ հին աշխատողներին փոխարինողները հունի մեջ են ընկնում, ժամանակ է անցնում, բայց Երիցյանը սրանց էլ է ազատում պաշտոնից։ Թե ինչու, հստակ պարզաբանում չի տալիս, փոխարենը համեմատականներ է անում համաշխարհային մեծության մասնագետների հետ եւ պահանջում, որ իր աշխատողներն էլ նման մոտեցում ցուցաբերեն: Այս ամենի արդյունքում մեծ գումարներ են ստանում ԿԲ-ից, սակայն համապատասխան ծավալի աշխատանք հաստատապես չեն անում։ Գործակալությունը տեղակայված է «Էրեբունի պլազայի» հարկաբաժիններից մեկում, Երիցյանի գոռգոռոցներն ամեն օր ըմբոշխնում են նաեւ հարեւանները, ասում են՝ աշխատակիցներն արդեն ամաչում են մոտակայքում աշխատողներից։

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...