ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը Երևանում է

17 Նոյեմբերի, 2025

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը դիմավորել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին, որը ժամանել է Երևան՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջմղման նպատակով։

Նա կհանդիպի վարչապետ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Միրզոյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին և հատուկ բանագնաց Ռուբինյանին:

Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում։

Նմանատիպ նյութեր

Սուբսիդիաներով հարցը չի լուծվում․ գյուղացին պետք է իր բերքը վաճառի․ Լևոն Քոչարյան 

  «Կոնկրետ գյուղատնտեսության մասով շատ լուրջ խնդիրներ կան։ Այս տարի նույնպես լուրջ անկում է եղել։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն այնքան անիմաստ սրել են, որ այնտեղից արդեն խնդիրներ են ստեղծվում...

Ընդդիմադիր պատգամավորները Շաքիի դեպքով պարզաբանում են պահանջում

Ընդդիմադիր պատգամավորները Շաքիի դեպքով պարզաբանում են պահանջում

ՀՀ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի 4 պատգամավորները՝ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դավթյանը, Անուշ Միրզոյանը, Վաղինակ Վարդանովը առաջարկել են այսօր գումարել հանձնաժողովի արտահերթ նիստ՝ առաջարկելով Շաքի գյուղում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի հայտնվելու հետ...

ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել հարվածները հենց ընտրությունների օրը. Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել հարվածները հենց ընտրությունների օրը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հրահանգել դադարեցնել Ուկրաինայի տարածքին հասցվող հարվածները քվեարկության օրը, եթե Կիևն «իրապես մտադիր է ընտրություններ կազմակերպել»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով...

Արցախցիների բնակապահովման ծրագիրը պետք է վերանայել․ Արթուր Խաչատրյան

«Այնպիսի տպավորություն է, որ կառավարության ներկայացուցիչները, երբ գալիս են զեկուցելու, ոչ թե մտածում են՝ էլ ինչ հարցի կարող եմ պատշաճ կերպով պատասխանել, այլ մտածում են՝ ինչ անեմ, որ չպատասխանեմ, խուսանավեմ։ Կոնկրետ հարց եմ տալիս՝ ի՞նչ...

Կարևորել է երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը

Կարևորել է երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպանին: Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան օրակարգի, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, կարևորել երկու բարեկամ պետությունների ու...