Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Վաղարշապատում ՔՊ-ի քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին մասնակցում էր նաև Հովհաննավանքում կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի կեղծ պատարագին որպես դպիր մասնակցած ՔՊ-ական երիտասարդ։
Նա լրագրողներին ներկայացավ Ռաֆայել անունով և նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Կեղծ դպիրը այդպես էլ չկարողացավ հստակ պատասխանել, թե ինչպես է ստացվում, որ կուսակցությունը, որին նա անդամակցում է, մեղադրում է հոգևորականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, բայց նա դպիր է և ՔՊ անդամ:
Մանրամասն՝ տեսանյութում։





