«Իրենց ամբողջ քարոզարշավի ընթացքում նախարարները արձակուրդ էին վերցրել, տարբեր համայնքի ղեկավարներ, ՔՊ-ի թեկնածուին ձեռքը բռնած, ման էին տալիս գյուղերով, տարբեր բակերով, թաղամասերով: Դե քանի որ ինքը մեր քաղաքի հետ կապ չունի, հիմնականում քաղաքի թաղամասերում էին ման տալիս, որ երևի թե ծանոթանար այդ թաղամասերին: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի գալուն՝ մի ՔՊ-ական ավել գա, մի ՔՊ-ական պակաս, մեզ համար ոչ մի տարբերություն: Ուզում եմ հասկանամ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ ունի ասելու վաղարշապատցիներին, երբ յոթ տարի իրենք իշխանություն են, յոթ տարի Վաղարշապատն ավելի հետ է գնացել, Էջմիածին քաղաքը սարքել են անգույն քաղաք, երբեմնի քաղաքի կոլորիտը կորել է, ընդհուպ մինչև պաշտոնական վիճակագրությամբ Էջմիածինը դառել է ամենակրիմինալ քաղաքը»,- այս մասին Էջմիածնում՝ «Հաղթանակ» դաշինքի ամփոփիչ հանրավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։
Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված...
Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։ Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար...
Սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց...
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ...
Սեպտեմբերի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանները Էջմիածին քաղաքի թիվ 9 հիմնական դպրոցում «Զգուշացեք, երեխաներն են» միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելու ժամանակ հարակից տարածքից լսել են վիճաբանության ձայներ և, մոտենալով նշված...