Լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի իրավունքները չվերականգնվեցին. վերաբացված գործի քննությունը ձևական էր

11 Նոյեմբերի, 2025

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի իրավունքներն այդպես էլ չվերականգնվեցին։

Փաստացի հաստատվել է, որ ԲԴԽ-ում ՍԴ որոշման հիման վրա վերաբացված գործի քննությունը բացառապես ձևական բնույթ է ունեցել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ ԲԴԽ-ն հրապարակել է դատավորի վերաբերյալ որոշումը՝ վերացնելով իր կողմից նախկինում կայացված որոշումը և նոր որոշում կայացնելով՝ կրկին բավարարելով  Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ԱՆ՝ 2024թ․ ներկայացված միջնորդությունը և դադարեցնելով դատավորի լիազորությունները։ Ասել է թե՝ խորհուրդը պարզապես փորձել է վերացնել ընթացակարգային խնդիրները՝ հետևանքը թողնելով անփոփոխ։ Ի դեպ, որոշումը հրապարակվել է նախատեսված ժամից մոտ 30 րոպե ուշ, թե ինչու էր Խորհուրդը ձգձգում որոշման հրապարակումը՝ պարզ չէ։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն 2024 թ․ հուլիսի 9-ին դադարեցրել էր Արթուր Ստեփանյանի դատավորի լիազորությունները, որի նկատմամբ կարգապահական վարույթը ՀՀ արդարադատության նախարարությունը հարուցել էր Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա։ Վերջինս, մատնանշելով «Փաստերի ստուգման հարթակի» 2023 թ․ հրապարակումը, պնդել էր, թե Արթուր Ստեփանյանն իբր 102 գործով խախտել է դատավարական ժամկետները։

ԱՆ-ի վարույթի ընթացքում պարզվել էր, որ, այսպես կոչված, ժամկետների խախտումներ արձանագրվել են 85 գործով, որոնց թվում հաշվարկվել են նաև կարճաժամկետ ուշացումները՝ օրինակ՝ 1 կամ 3 օր։ Մինչդեռ նման ուշացումների դեպքում նախարարությունը սովորաբար վարույթ չի հարուցում՝ հաշվի առնելով դատավորների գերծանրաբեռնվածությունը։

Բացի այդ, ԱՆ-ն վարույթը հարուցել էր ոչ պատշաճ սուբյեկտի հաղորդման հիման վրա, քանի որ Դանիել Իոաննիսյանը, ինչպես նշել էր դատավոր Արթուր Ստեփանյանը, գործով շահագրգիռ անձ չէ, մինչդեռ միայն կողմը կարող է գնահատել՝ իր իրավունքը խախտվել է, թե ոչ։ Այդուհանդերձ, գործը հասել էր ԲԴԽ, և վերջինս, փոխարենը կարճելու, ընդամենը 5 կողմ ձայնով որոշել էր դադարեցնել դատավորի լիազորությունները։

Արթուր Ստեփանյանը դիմել էր ՍԴ, որն իր որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այն դրույթը, ըստ որի՝ ԲԴԽ-ի հինգ անդամների ձայները բավարար էին դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։ Փաստացի, ՍԴ-ն արձանագրել էր այն, ինչը բազմիցս բարձրաձայնել էր մասնագիտական հանրությունը։ Հակասահմանադրական ճանաչված նորմի հեղինակը Կարեն Անդրեասյանն է. նրա պաշտոնավարման ընթացքում էլ իրականացվել էին օրենսդրական այն փոփոխությունները, որոնց արդյունքում դատավորի լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ էր ոչ թե 7, այլ 5 կողմ ձայն։

Այդ փոփոխությունները դեռ այն ժամանակ քննադատվել էին մասնագիտական հանրության կողմից։ Նշենք, որ ՄԻԵԴ-ում առաջնահերթության կարգով քննվում էր դատավոր Արթուր Ստեփանյանի գանգատը, որով կոմունիկացիան արդեն ավարտական փուլում է։

ՍԴ որոշման հիման վրա Արթուր Ստեփանյանը ԲԴԽ դիմում է ներկայացրել՝ պահանջելով վերանայել գործը և վերականգնել Ստեփանյանին՝ պաշտոնում։  Արդյունքում՝ գործը վերաբացվել է, սակայն՝ առանց դատավորի կարգավիճակի հստակեցման։

Հեղափոխությունից հետո լիազորությունները դադարեցրած դատավորների ցանկը. 

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետությունը միլիոններ է գտնում պարգևավճարների ու վարչապետի հեծանվավազքի համար, բայց երեխա սպասող կանանց մայրության նպաստը ժամանակին վճարելու հարցում՝ պատճառաբանություններ։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի...

ՊՆ-ում այնքան կադրային սով է, որ ստիպված նշանակում են անգամ ոչ յուրային պրոֆեսիոնալների․ «Հրապարակ»

ՊՆ-ում այնքան կադրային սով է, որ ստիպված նշանակում են անգամ ոչ յուրային պրոֆեսիոնալների․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրեն Պապիկյանի կադրային «ռակիրովկաների» արդյունքում Սամվել Գրիգորյանը նախօրեին նշանակվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Գրիգորյանն արցախցի է, զորամասի հրամանատար է եղել, դիվիզիայի պետի տեղակալ, իսկ պատերազմից հետո՝ ՊԲ շտաբի պետ, 2023...

Քաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա. «Ժողովուրդ»

Քաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Կենտրոնական բանկին կոնկրետ խնդիր է ներկայացրել՝ քաղաքացիները դժգոհում են, որ բանկերը «0% ապառիկ» կամ «անտոկոս ապառիկ» են խոստանում, բայց վարկը ձևակերպելուց հետո, պարզվում է, ամիսներ անց քաղաքացիները անտոկոս վարկի...

Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ «Ժողովուրդ»

Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի օգոստոսի 25-ից իրավապահ և դատական համակարգում գերլարված աշխատանքային իրավիճակ է ստեղծվել։ Աղմկահարույց ձերբակալություններն ու դրանց հաջորդած խուզարկությունները, հարցաքննություններն ու կալանքի միջնորդությունների...

Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է. «Հրապարակ»

Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության 35-րդ տարեդարձի առիթով Արցախի քաղաքական գործիչները միջոցառումներ են կազմակերպել, նախ՝ այց Եռաբլուր, ապա՝ Արցախի ներկայացուցչությունում խորհրդարանական ուժերի հավաք, իսկ երեկոյան Արցախի...