Մենք ուզում ենք, որ բոլորը ճանաչեն այս պատմությունը. Օսմանյան կայսրության հայ բնակչությունը հրաժարվեց կրոնափոխ լինել և զոհվեց. Նարեկ Կարապետյան

10 Նոյեմբերի, 2025

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Tucker Carlson-ի հետ հարցազրույցում խոսել է նաև հավատքի ամրության մասին.  «Երբ սկսվեց պատերազմը Անտանտի պետությունների և Օսմանյան կայսրության (ինչպես նաև Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի) միջև, օսմանյան բանակը գնաց կայսրության բոլոր հայկական գյուղերն ու քաղաքները և երկու հարց տվեց բնակիչներին։
Առաջին հարցն էր՝ «Կընդունե՞ք իսլամը»։ Օսմանյան կայսրության հայ բնակչության մոտ 98 տոկոսը մերժեց ՝ ասելով «ո’չ»։
Երկրորդ հարցն էր՝ «Եթե չընդունեք իսլամը, ապա կուղարկվեք Դեր Զորի անապատ»։ Դա մոտ 600–800 կիլոմետր հեռու էր Հայկական լեռնաշխարհից։ Բոլոր տղամարդկանց սպանեցին, իսկ կանանց՝ երեխաների հետ միասին, տարան Դեր Զորի անապատ։ Մենք կորցրինք մեր ժողովրդի մոտ 70 տոկոսը՝ շուրջ մեկուկես միլիոն մարդ, քանի որ նրանք հրաժարվեցին կրոնափոխ լինել։
Մենք ուզում ենք, որ բոլորը ճանաչեն այս պատմությունը, ոչ միայն մռայլ կողմը։ Այն ունի նաև լույսով լեցուն խորհուրդ. քրիստոնյաները 20-րդ դարում հետևեցին Քրիստոսի ճանապարհին և զոհվեցին։ Մենք հուսով ենք, որ այդ ամբողջ զոհաբերությունն այսօր ապրող քրիստոնյաներին կտանի դեպի ավելի խորը հավատք, դեպի այն մեծ և մարդասիրական կրոնը, որին մենք հետևում ենք և որով պետք է ապրենք»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակն է

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակն է

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Այդ առիթով բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։ Մանրամասն՝ ուղիղ...

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

«Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը սառը ջուր լցրեց այսպես ասած քաղհասարակության եւ արեւմտամոլ շրջանակների գլխին, անդրադառնալով ԵՄ անդամակցության մասին օրենքին և անելով հետեւյալ հայտարարությունը․ «Եթե անկեղծ ասենք, օրենքի ընդունումն արդեն այն ժամանակ նշանակում էր...

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրատվամիջողներին հայտնեցին ՔԿ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը, ապա քննչական մարմինը կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան: Փաստաբանական թիմը տեսանյութեր հրապարակեց, թե ինչ...

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ոչ միայն ընդդիմությունն է անհանգիստ, այլ նաեւ՝ իշխանությունը: Որտեղ քաղաքապետի պոտենցիալ անցողիկ թեկնածու կա, որը ՔՊ-ի հետ չէ, ճնշումների է ենթարկվում: Նախօրեին Երեւան Հակակոռուպցիոն կոմիտե էին կանչել...

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետությունը միլիոններ է գտնում պարգևավճարների ու վարչապետի հեծանվավազքի համար, բայց երեխա սպասող կանանց մայրության նպաստը ժամանակին վճարելու հարցում՝ պատճառաբանություններ։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի...