Հայաստանում հարկային բեռը թույլ չի տալիս փաստաբաններին անվճար իրավաբանական օգնություն տրամադրել. CCBE-ն կոչով դիմել է Կառավարությանը

10 Նոյեմբերի, 2025

ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE)-ն անընդունելի է համարում ՀՀ-ում փաստաբանների աշխատանքի վրա ազդող օրենսդրական փոփոխությունների ընդունումը՝ առանց Փաստաբանների պալատի հետ բովանդակալից խորհրդակցությունների:
«Հետևաբար, մենք կոչ ենք անում ՀՀ իրավասու մարմիններին ապահովել Փաստաբանների պալատի լիարժեք ներգրավվածությունը փաստաբանների մասնագիտական գործունեությանը անմիջականորեն ազդող ցանկացած օրենսդրական նախաձեռնությանը, այդ թվում՝ հարկային փոփոխություններին վերաբերող, նրանց մտահոգությունները լուծելու և անհրաժեշտության դեպքում վերանայումներ կատարելու համար:
Ի լրումն, CCBE-ն Հայաստանի կառավարությանը հորդորում է ստորագրել և վավերացնել «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Այդպիսով, Հայաստանը ցույց կտա իր անսասան հանձնառությունը իրավունքի գերակայությանը, իրավաբանական մասնագիտության պաշտպանությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքներին։ Նման քայլը նաև կամրապնդի հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ և կնպաստի բոլոր քաղաքացիների արդարադատության իրական և հավասար հասանելիության ապահովմանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀ փաստաբանների պալատը դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին՝ ներկայացնելով հարկային փոփոխությունների բացասական ազդեցությունը անձանց իրավունքների պաշտպանության, անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորության, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության վրա»:

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...