Որևէ ակնկալիք չկա այս դատական նիստից. Միքայել Արզումանյանի փաստաբան

10 Նոյեմբերի, 2025

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը քիչ առաջ ժամանել է հակակոռուպցիոն դատարան։ Նա 3 տարի  կալանավորված էր եւ ընդամենը օրեր առաջ էր նրա խափանման միջոցը փոխվել տնային կալանքի:

«Որևէ ակնկալիք չկա այս դատական նիստից, սովորական ընթացքով դատական նիստը պետք է շարունակվի, վկաների հարցաքննություն է լինելու, տեսնենք թե կներկայանան վկաները, կամ ովքեր կլինեն»,-  այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10–ին լրագրողների հետ զրույցում նշել է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Սովորական ընթացքով հարցաքննությունը տեղի կունենա։ Նախորդ նիստին է խափանման միջոց կալանքը փոխվել տնային կալանքով և գրավով։ Այս պահին որևէ ակնկալիքի հարց չկա էլ, որովհետև երեք ամիս ժամկետով է կիրառված տնային կալանքը։ Երեք ամիս լրանալուց հետո պետք է լրանալու ժամանակահատվածում պետք է քննարկվի երկարացվի թե չերկարացվի»,–ասաց ն։

Պաշտպանը նշել է, որ Միքայել Արզումանյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, որովհետև որևէ hանցանք չի կատարել. «մենք դատարանում փորձում ենք հիմնավորել, որ մեղադրանքներ անհիմն են»։

Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ըստ մեղադրանքի՝ նա, չունենալով նման լիազորություն, «Արեգա» բարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

 

Նմանատիպ նյութեր

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, գրում է shamshyan.com–ը։ Ոստիկանները պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչներ 15-ամյա 2 աղջկա միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածնի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է...

86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ

86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ

Բուլղարիայի «Թրակիա» ավտոմայրուղում 86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ։ Բուլղարիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 46-ը՝ վիրավորվել։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Նախ բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոբուսը,...

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական...

«Ի դեպ»․  Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

«Ի դեպ»․ Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Հերթական մահը՝ գործող իշխանությունների պատասխանատվության գոտում։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Գևորգյանը ձերբակալվել և...

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, նույնիսկ՝ Անտարկտիդայում։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը՝ ելույթ...