Հնարավոր չէ այս պետական բյուջեով ՀԷՑ-ը գնել, եթե նոր վարկեր չվերցնեն․ «Հրապարակ»

7 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետագա ճակատագիրը կախված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից։ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ձեւացրել է, թե իրեն անհայտ է ՀԾԿՀ-ի որոշումը, այն քանի դեռ չկա, ինքը չի կարող ասել, թե ՀԷՑ-ի վերաբերյալ իր նախկինում հնչեցրած որ սցենարը կյանքի կկոչվի։ Միեւնույն ժամանակ չի թաքցրել, որ կառավարությունը մտադիր է գնել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի սեփականությունը հանդիսացող ՀԷՑ-ը, իսկ գնման գործընթաց հնարավոր է կազմակերպել, երբ ՀԷՑ-ին զրկեն լիցենզիայից․ «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ հանձնաժողովի որոշումը դա հնարավոր դարձնի, ապա հարց է ծագելու՝ ինչքա՞ն է գինը, գնից է կախված, իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա լինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ կառավարությունը շատ լրջորեն կքննարկի դա։ Եթե շատ մեծ լինի գինը, եւ ակնհայտ լինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումն իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով։ Բայց ասում եմ՝ դա հնարավոր կամ անհնար կդառնա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքում»։ Փաշինյանը նաեւ ասել է, թե երկրորդ սցենարն այն է, որ այն ինչ-որ ձեւով մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կողմից, բայց կառավարությունը որոշակի ներկայություն կունենա, օրենսդրական կարգավորումով, թե բաժնետոմսերի միջոցով՝ դա քննարկվում է։ Սա, ըստ էության, նման կլինի այն գործընթացին, որի արդյունքում ԶՊՄԿ-ի, «Լիդիանի» կամ «Վիվա Սելի» բաժնետոմսերը կառավարությունը յուրացրեց` «նվեր» ստանալով այդ ընկերություններից:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Եկեղեցուն պաշտպանելու մասին հայտնի հարցազրույցից եւ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո, հաշված օրերի ընթացքում իշխանությունները նրա ընտանիքին պատկանող ՀԷՑ-ը պետականացնելուն միտված հայտարարություններ արեցին եւ նախագիծ մշակեցին` այն խորհրդարանում արտահերթ կարգով ընդունելով։ Այս փոփոխությունը հնարավորություն տվեց ՀԷՑ-ի կառավարումը հանձնել ժամանակավոր կառավարչի, իսկ կառավարիչ նշանակվեց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։ Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը միջանկյալ որոշում կայացրեց՝ համարելով, որ կառավարչի նշանակումն ու հետագա գործողություններն ապօրինի են, եւ պետք է կասեցվի գործընթացը, քանի դեռ ՀԾԿՀ-ն չի ավարտել ՀԷՑ-ի վարույթի քննությունը, իսկ վարույթը քննվում է արդեն մի քանի ամիս` երկու ժամկետ երկարաձգվել է, երրորդը լրանում է նոյեմբերի 18-ին, եւս մեկ ժամկետ ՀԾԿՀ-ն կարող է երկարաձգել, եւ, ամենայն հավանականությամբ, ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու որոշում կկայացվի, որից հետո պետությունը կա՛մ պետք է ՀԷՑ-ը գնի, կա՛մ Փաշինյանի մատնանշած երկրորդ սցենարով գնա, ինչպես արեց վերը նշված ընկերությունների պարագայում։

ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Փաշինյանն իրականում շատ լավ գիտի, որ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին զրկելու է լիցենզիայից, այդուհանդերձ, գնման գործընթաց, ըստ մեր զրուցակցի, չի կայանալու, որովհետեւ խոսքը չափազանց մեծ գումարի մասին է, որը պետական բյուջեի միջոցներում չկա: «Իրենք շատ լավ գիտեն, որ հնարավոր չէ այս բյուջեով գնել ՀԷՑ-ը, եթե, իհարկե, նորից արտաքին պարտքը շատ մեծ գումարներով չծանրաբեռնեն»,- ասաց Ղազինյանը՝ գումարի չափ չհրապարակելով, միայն ասաց, որ գնի մասին հայտնի կդառնա լիցենզիայից զրկելուց հետո` միջազգային անկախ գնահատող ընկերության գնահատականների արդյունքում: «Մեր պնդումն է լինելու, որ գնահատող ընկերությունը լինի միջազգային հեղինակավոր ընկերություն, տեղական ընկերություն չպետք է լինի՝ հայտնի պատճառներով։ Գնահատված արժեքին կգումարվի եւս 15 տոկոս՝ գերակա շահի մասին օրենքով»։

Ղազինյանի կարծիքով՝ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հիմքերը չափազանց թույլ են, եւ սրանով է պայմանավորված, որ Հանձնաժողովը երեք անգամ երկարաձգել է վարույթի ժամկետը՝ սահմանված մեկական ամսով: Ղազինյանը վստահ է նաեւ, որ ՀԾԿՀ-ն օգտվելու է բացառիկ՝ «3+1» հնարավորությունից ու եւս մեկ ժամկետով էլ կերկարաձգի քննությունը։ Լիցենզիայից զրկվելուց հետո գնման գործընթացի համար եռամսյա ժամկետ է սահմանված՝ սեփականատիրոջ հետ բանակցություններ, գնահատման աշխատանքներ եւ այլն: Եթե գնում հնարավոր չէ իրականացնել, ապա պետությունն այլ որոշում պետք է ընդունի․ «Օրինակ, կարող է կառավարությունը ձեռք բերել՝ նախապատվության իրավունքով կամ օտարի, բայց սեփականատիրոջ հետ հարցերը լուծելուց հետո»։

 

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...