Ալիևը հանձնարարականներ է տալիս «Հայաստան ադրբեջանցիների վերադարձի» համար․ Վարդան Ոսկանյան

5 Նոյեմբերի, 2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Սևանա լճի տխրահռչակ «Գյոքչա» անվանման վերաբերյալ Բաքվի բռնապետի բարբաջանքը մեզանում իր լայն արձագանքով ուշադրությունից դուրս թողեց, ըստ իս, ավելի կարևոր մի հանգամանք։

Բանն այն է, որ Բաքվի բռնապետն իր վերջին ելույթում ոչ թե պարզապես մտքեր էր կիսում հավաքվածների հետ, այլ ուղղակի հանձնարարական էր տալիս արհեստածին Ադրբեջանի պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին և, այսպես կոչված, գիտնականներին ծավալել
«իրենց պատմական հողեր՝ այժմյան Հայաստան, ադրբեջանցիների վերադարձն» ապահովող գործունեություն։

Սա ուղիղ ցուցիչ է առ այն, որ թշնամին շարունակում և շարունակելու է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը, որովհետև նրա իրական նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի պետության որպես քաղաքական գործոն ամբողջական թուլացումն ու ապամոնտաժումն է»։

Նմանատիպ նյութեր

Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»

Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցված տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից դադարեցվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Խոսքը Հայաստանի անկախությունից հետո՝ 1990-ականներին իրավագիտության ոլորտում...

Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»

Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում հստակ քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու հետագա քայլերի հարցը։ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները մտադիր են տարբեր իրավական և քաղաքական մեխանիզմներով...

«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է

«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է

«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը 1 ամսով կալանավորվել է։ Կալանքի միջնորդությունը քննվել է երեկ երեկոյան՝ 21:30-ին, կեսգիշերն անց՝ հրապարակվել է վճիռը։ Հիշեցնենք՝ երեկ առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական...

Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի․ «Ժողովուրդ»

Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Հոկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի...

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.   Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր առաջին այցին է նախապատրաստվում այդ պաշտոնում։ Հոկտեմբերի 14—16-ը նա խորհրդարանական պատվիրակության հետ կմեկնի Հռոմ` մասնակցելու Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Ռուբինյանի...