Անդրանիկ Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում. «Ժողովուրդ»

4 Նոյեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության երկու պատգամավորների` Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջեւ հարաբերությունների լարվածությունը երեկ իր պիկին է հասել: Բանն այն է, որ երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եւ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը պետք է ներկայացնեին երկու կառույցների 2026 թվականի պետական բյուջեն. քննարկումը փակ դռների հետեւում պետք է կայանար:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը պահանջել է, որ բոլոր համակարգիչները, իրերը, որոնք կարող են ձայնագրել նիստը, հանվեն սենյակից: Սակայն ՔՊ-ական Հայկ Սարգսյանը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում իր նոթբուքը դրսում թողնել: Դռնփակ նիստից մեզ մանրամասներ հասան, որ բոլոր պաշտոնյաների ներկայությամբ վաղեմի «թշնամի» դարձած Սարգսյան-Քոչարյան զույգը լեզվակռվի է բռնվել: Նիստը չի շարունակվել այնքան ժամանակ, մինչեւ Հայկ Սարգսյանը, զայրացած, լքել է նիստերի դահլիճը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Սարգսյանը տեւական ժամանակ է ամեն բան անում է Քոչարյանին զսպելու համար, ՔՊ-ական տարբեր միջավայրերում, անգամ Փաշինյանի առջեւ բողոքում է Քոչարյանի վարքից, բայց ապարդյուն: Քոչարյանը կոշտ խոսույթով է շփվում Սարգսյանի հետ, ակնհայտ արհամարհում նրան:

Ի դեպ, Քոչարյանը ակնհայտ արհամարհանքով է վերաբերվում նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. անգամ հոկտեմբերի 27-ին նվիրված հուշահամալիրի մոտ նա քամահրանք է դրսեւորել ԱԺ նախագահի հանդեպ, նույնիսկ չի բարեւել նրան: Քոչարյանը չի ընդունում Ալեն Սիմոնյանի այն որոշումը, որ մերժեց քննել 44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ ուղարկելով այն ԱԺ առաջին բաժին՝ արխիվացման: Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ Ալեն Սիմոնյանի կառավարմանը բան չի մնացել, ու հաջորդ խորհրդարանում ինքն իր զեկույցը կներկայացնի լիագումար նիստերի ժամանակ:

Իսկ Ալեն Սիմոնյանի կողմնակիցները պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում. նրան կուղարկեն արխիվ՝ զեկույցի հետեւից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»

Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ վերջին հայտարարություններից հետո դատավորների շրջանում լարվածություն է նկատվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները ներքին զրույցներում մտահոգություն են հայտնել,...

Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները․ «Փաստ»

Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեղագործությունը սովորական բիզնես չէ. այստեղ շրջանառվում են հսկայական գումարներ, սակայն վաճառվող ապրանքն ուղղակիորեն կապված է մարդու առողջության և կյանքի հետ։ Դեղամիջոց գնելիս քաղաքացին վճարում է ոչ միայն իր դրամական միջոցները, այլև վստահում է,...

Ինչու են Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»

Ինչու են Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցը իշխանական դաշտում թեև հրապարակավ ներկայացվում է որպես կարևոր դիվանագիտական գործընթաց, մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այցից ակնկալվող կոնկրետ արդյունքների շուրջ իշխանական...

Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»

Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Համապետական ընտրությունների ավարտից հետո Հայաստանի քաղաքական կյանքը թևակոխում է հետընտրական նոր փուլ, որտեղ պայքարի հիմնական ծանրությունը տեղափոխվում է մարզեր, և առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դառնում են իշխանության...

Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»

Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրեն Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից։ Նա իր ենթակա բարձրաստիճան զինվորականներին խնդրել է հնարավորինս զգոն լինել՝ չնայած իր պաշտոնանկության հարցը դուրս եկավ օրակարգից, սակայն իր նկատմամբ կա դժգոհություն, եւ ինքը ոմանց թիրախում է։ Ասել է,...