Գարեգին Երկրորդի եղբորորդին կալանավորվեց

3 Նոյեմբերի, 2025

Դատարանը դատավոր Արման Բաբախանյանի նախագահությամբ որոշում կայացրեց 1 ամսով կալանավորել Գարեգին Երկրորդի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին: Այս մասին   հայտնել են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, մեկ ամսով կալանավորվել է։

Նշենք, որ  Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց։

Նշվում է, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացումը:

Նմանատիպ նյութեր

Դատական նիստը հետաձգվեց․ Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց

  «Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննել։ Նա եղել է նաև փաստաբան, իր արտոնագիրը ես եմ հանձնել։ Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր։ Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ...

Այս իշխանությունը ինչ-որ, գիտեք, ոնց որ սերիական մանյակ լինի․ Արման Աբովյան 

  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը, որը այսօր գտնվում է բանտում՝ այս իշխանության քաղաքական հետապնդումների հետևանքով, այնուամենայնիվ, առաջնայինը միշտ համարել ենք երկու բան, և դուք բոլորդ գիտեք։ Այս մասին այսօր՝...

Խստորեն դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախաձեռնված ստոր հետապնդումները․ Լևոն Քոչարյան

  «Շատ խոսվեց քարտեզի հետ կապված, և այսպես հարցադրումներով, այսպես պատրանք ստեղծելով կամ մարդկանց նորից այսպես մոլորեցնելու ինչ-որ փորձեր են կատարվում, իբր թե ընդդիմությունը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային...

Եկեղեցին այն միակ կառույցն է, որի վրա ՔՊ-ի ձեռքերը դեռ չեն հասել․ Սևակ Խաչատրյան

Զարմանալ այսօր պետք չէ, որքան էլ սա ազգային խայտառակություն է, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի խայտառակությունն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, Վաղարշապատի դատարանի բակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ազգային խայտառակություն․ Կաթողիկոսին դատում են

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի է ունենում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն...