Պետք է ձևավորել միասնական այն ուժը, որը խոչընդոտելու է Փաշինյանի անօրինականությունները և համախմբելու է ժողովրդին. Վազգեն Մանուկյան

3 Նոյեմբերի, 2025

Ս․թ․ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության վարչության նիստ, որը նախագահել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Նիստի օրակարգային գլխավոր հարցը եղել է ներքաղաքական իրավիճակը և 2026 թ․ կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերի մասնակցությունը,- այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Վարչության անդամներից շատերը կարծիք են հայտնել, որ ընդդիմադիր ուժերը հնարավոր են համարում Գյումրիի սցենարով իշխանափոխության հասնելը: Արձանագրվել է, որ չնայած Նիկոլ Փաշինյանի վարկանիշը վերջին շրջանում աննախադեպ անկում է ապրել, այնուամենայնիվ 2026 թվականի ընտրությունները Գյումրիի հետ համեմատելը տեղին չէ, քանի որ ի տարբերություն Գյումրիի՝ այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար քաղաքական կենաց-մահու հարց է, և նրանք կդիմեն բոլոր միջոցներին, այդ թվում՝ անօրինական, որպեսզի վերարտադրեն իրենց իշխանությունը:
Նաև ընդգծվել է, որ ցավոք ո՛չ Հայաստանում, ո՛չ միջազգային կառույցերի կողմից չկա այս իշխանության անօրինականությունները զսպող որևէ մեխանիզմ կամ ուժ, հատկապես, որ արտաքին որոշ ուժեր շահագրգռված են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակվի, և Հայաստանը մնա թույլ և կախյալ վիճակում:
Վարչության նիստում արձանագրվել է, որ չնայած Նիկոլ Փաշիյանն ունի խիստ ցածր վարկանիշ, նա հասարակությանն առաջարկում է Հայաստանի ապագայի վերաբերյալ կոնկրետ պրոյեկտ, որն է՝ հրաժարվել մեր պատմությունից, ազգային երազանքներից ու հավակնություններից, գնալ միակողմանի զիջումների և այդ ամենի դիմաց ստանալ խաղաղություն։
Որքան էլ հասկանալի է այդ պարզունակ պրոյեկտի կործանարար լինելը, այնուամենայնիվ ժողովրդի ինչ-որ հատված դա ընդունում է։ Միաժամանակ ժողովրդի այդ հատվածն ընդդիմադիրների ցանկացած առաջարկ ընկալում է որպես վտանգ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությանը»։
Քննարկման ընթացքում ԱԺՄ վարչության կողմից ձևավորվել է առաջարկ՝ ուղղված ընտրություններին մասնակցել պատրաստվող ընդդիմադիր այն ուժերին, որոնք վտանգավոր են համարում Նիկոլ Փաշինյանի պրոյեկտը։
Առաջարկը հետևյալն է՝ հրապարակել ընդհանուր Մանիֆեստ-համաձայնագիր (սա ընտրական ծրագիր չէ, այլ գլոբալ պրոյեկտ, որտեղ ներկայացված են մեր պետության և ժողովրդի նպատակները, այսինքն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի պրոյեկտը: Ընդ որում՝ այդ պրոյեկտն իրագործելու ճանապարհները յուրաքանչյուր ուժի համար կարող են լինել տարբեր, որոնք կարտահայտվեն արդեն նրանց նախընտրական ծրագրերում)։
Ընդդիմադիր այդ ուժերը պետք է հայտարարեն, որ լինելով տարբեր քաղաքական թիմերում և ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, քաղաքական կենսագրություն ու գաղափարներ՝ համախմբվում են այդ Մանիֆեստ-համաձայնագրի շուրջ, որը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի կործանարար պրոյեկտի հակակշիռը։ Պետք է նաև հասարակությանը ներկայացնել ու բացատրել այդ պրոյեկտը՝ որպես այլընտրանք:
Համաձայնագրում պետք է նշված լինի, որ ընդդիմադիր այդ ուժերը նախընտրական ժամանակահատվածում պայքարելու են միասնաբար (հանրահավաքներ, հայտարարություններ և այլն)՝ ձևավորելով այն միասնական ուժը, որը խոչընդոտելու է Նիկոլ Փաշինյանի անօրինականությունները և համախմբելու է ժողովրդին իր ապագայի շուրջ՝ դառնալով այլընտրանքային իշխանություն և փաստացի երկրում ստեղծելով երկիշխանություն:
Այնուհետև ընտրություններին մասնակցելով առանձին-առանձին և ներկայացնելով իրենց ծրագրերը՝ այդ ուժերը խորհրդարանում շարունակելու են միասնական պայքարը, որպեսզի ձևավորեն իշխանություն: Իսկ եթե այս կամ այն պատճառով սկսվեն հետընտրական զարգացումներ, ապա պետք է կրկին այդ պայքարում հանդես գան միասնաբար՝ որպես Հայաստանի ապագան վտանգող իշխանության դեմ մեկ միասնական հզոր ուժ:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ ԱԺՄ վարչությունը որոշել է այս մոտեցումներն ու առաջարկը քննարկել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ:

Նմանատիպ նյութեր

Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է․ Գագիկ Ծառուկյան

Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է․ Գագիկ Ծառուկյան

Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։ Ցավոք, Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ,...

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին

Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը։ Միաժամանակ իրանական աղբյուրները հայտնում են երկրի տարբեր շրջաններում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ինչպես հաղորդում է BBCnews-ը՝ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այլևս իմաստ չի տեսնում...

Կիևյան կամուրջը երթևեկության համար 14 օր շուտ կբացվի, բայց մինչև տարեվերջ հիմնանորոգում կանեն

Կիևյան կամուրջը երթևեկության համար 14 օր շուտ կբացվի, բայց մինչև տարեվերջ հիմնանորոգում կանեն

Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ: Նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից: Հրազդանի մեծ կամ առավել հայտնի Կիևյան կամրջի հիմնանորոգումը շարունակվում է։  Ծրագրի...

Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը․ Բայրամով

Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը հայտարարել է, որ այս ոլորտում ստեղծվել են հանձնաժողովներ. «Այս աշխատանքը...

Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»

Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ իշխանությունները քնեցնելով մահացրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին, ինչը հարուցել է դժգոհություն։ Նշվում է, որ Ռուբեն Մելիքյանը և փաստաբան Էմին Խաչատրյանը խոսել են կորուստի հոգեբանական ծանր ազդեցության մասին, իսկ...