Բեմի ճիճուն» վիրավորում է փաստաբաններին. Մելիքյան

3 Նոյեմբերի, 2025

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. ««Բեմի ճիճուն» վիրավորում է փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեության համար»։ Տեսանյութում փաստաբանը խոսելով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու ձերբակալման մասին, ասում է․ «Որ ասում են՝ քաղբանտարկյալները պարտադիր չէ քաղքականությամբ զբաղվեն՝ այ սենց դեպքերի համար են ասում։ Այդ մարդիկ ընդհանրապես քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց պարզ է չէ քաղաքական բաղադրիչը՝ մասնավորապես, ՀԱԵ-ի դեմ Նիկոլ Փաշինյանի և իր սատելիտների՝ այդ թվում այդ Հարությունի և Արամ Զավենի Սարգսյանի, հայտարարած պատերազմի շրջանակներում ցավեցնել, վնաս տալ Վեհափառ Հայրապետին։ Իսկ քննչական մարմինը չկարողացավ կամ չցանկացավ իրավական շրջանակներում գտնվել, և այնուհանդերձ մտան դատարան՝ կալանքի միջնորդությամբ։

Էդ Հարություն կոչեցյալը Ֆեյսբուքում հրապարակում է արել և փաստաբաններին վիրավորական բաներ է ասում՝ իրենց մասնագիտական գործունեության համար, որովհետև այդ տեսանյութի հրապարակումը մասնագիտական գործունեության մաս է կազմում։ Հիմա հարց․ հիշո՞ւմ եք Կոչուբաևի դեպքը, երբ պոլերով տվեցին էդ տղուն, էդ նույն հոդվածը, որ վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին, էդ մենակ մնացած մասով ա գործո՞ւմ, դատախազների մասով չի գործո՞ւմ, արդեն մի 2-3 ժամ անցավ, խի էդ Հարություն կոչեցյալին պոլերով չեն տվել. փաստաբաններին կարելի՞ է գաճաճ փաստաբանիկ անվանել մասնագիտական գործունեության համար։ Այդ օրենքը կեսով գործում է, կեսով չի գործո՞ւմ, էդ ո՞նց եղավ…»,- ասում է Մելիքյանը:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...