Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր քաղաքականությունը պետք է անհապաղ դադարեցվի. Մհեր Մելքոնյան

2 Նոյեմբերի, 2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալվող գործընթացներն այլևս չեն կարող դիտվել որպես մասնավոր նախաձեռնություններ կամ անհատական կարծիքներ։ Մենք կանգնած ենք պետականորեն համակարգված և վտանգավոր քաղաքականության առաջ, որն իր բնույթով ուղղված է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և պատմական հիմքերի խարխլմանը, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանը։

«Գործող իշխանությունը՝ վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, գիտակցված և հետևողական քայլերով փորձում է պառակտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, հարվածել նրա հեղինակությանը և զրկել այն իր հազարամյակներով ձևավորված համազգային ազդեցությունից։

Սա պարզապես ներքին հակասություն չէ․ սա՝ պետականության դեմ ուղղված քայլ է։

Այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պետական համակարգի որոշ ներկայացուցիչներ իրենց վարքով և խոսքով բացահայտ լկտիություն ու արհամարհանք դրսևորում ՝ եկեղեցու և հոգևորականների նկատմամբ։ Նրանք իրենց ցինիկ հռետորաբանությամբ և գործողություններով, փորձում է ստեղծել հակադրություն՝ եկեղեցու ներսում և հասարակության լայն շերտերում։

Սա վտանգավոր և անթույլատրելի ընթացք է, որը կարող է բերել խորը ներազգային պառակտման և թուլացնել ազգային ինքնության հիմքերը։

Պետք է հստակ և պատասխանատու կերպով արձանագրել․

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարել փորձած ոչ մի իշխանություն երբեք չի կարողացել հաղթանակ տանել։

Պատմությունը շատ դաժան է եղել բոլոր այն առաջնորդների հանդեպ, ովքեր փորձել են պայքարել իրենց ժողովրդի հավատքի, լեզվի և մշակույթի դեմ։ Նույն ճակատագիրն անխուսափելիորեն սպասում է նաև այս իշխանությանը, եթե այն չդադարեցնի այդ վտանգավոր գործընթացը։

Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր ամրոցը։ Այն գոյատևել է առանց բանակի, առանց պետականության, առանց նյութական հզորության, որովհետև ունեցել է մեկ անսասան հենարան՝ հայ ժողովրդի հավատքն ու նվիրվածությունը։ Այդ հավատքը չկարողացան կոտրել սուլթանները, ցարերը, բոլշևիկները և բռնապետերը։

Չի կարողանա կոտրել նաև ժամանակավոր այս իշխանությունը։

Եկեղեցու դեմ մղվող այս քարոզչական և վարչական պայքարը ոչ թե «վերափոխման» նշան է, այլ՝ վտանգավոր հակապետական մտածողության արտահայտություն։ Այն հակասում է մեր Սահմանադրությանը և մեր պետական շահերին՝ քանի որ պառակտում է հասարակությունն այնտեղ, որտեղ պետք է լինի միասնություն։

Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր քաղաքականությունը պետք է անհապաղ դադարեցվի։

Պետական պաշտոնյաները, որոնք իրենց խոսքով կամ գործողությամբ ներգրավված են այդ գործընթացում, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Եվ եթե այս իշխանությունը շարունակի այդ ուղին, ապա կկրի ոչ միայն քաղաքական, այլև պատմական պատասխանատվություն՝ իր ժողովրդի հոգևոր սյուները խարխլելու համար։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել և մնում է հայության ինքնության անկոտրում հենարանը։

Այդ հենարանը կոտրել փորձող ցանկացած իշխանություն դատապարտված է պատմական պարտության»,-գրել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...