Մարդիկ ապօրինի ներխուժել են Հավհաննավանք և ապօրինի գործունեություն են իրականացնում․ Տեր Եսայի

31 Հոկտեմբերի, 2025

Նախ հստակ է և որոշ է, որ Հովհաննավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և շատ հստակ է, որ Հովհաննավանքում այսօր խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, գիտեք, որ նաև Մայր Աթոռի անունից փաստաբանները դիմել են ոստիկանություն, այդ ապօրինի ներխուժումը կանխելու համար։ Փաստորեն հիմա այնտեղ մարդիկ ապօրինի ներխուժել են և ապօրինի գործունեություն են իրականացնում։ Այդ ամեն ինչը ժամ առաջ պետք է դադարեցվի։

Ինչ վերաբերում է իրավապահներին, այո մենք ունենք այդ մտահոգությունը որ իրավապահ համակարգը այս ամեն ինչի մեջ, մեղմ ասած, հապաղում է կամ անգործության է մատնված, ինչը անհասկանալի է»,– ասաց նա։

Հարցին, թե իրավապահ համակարգը որեւէ քայլ չանի, ի՞նչ է անելու Մայր Աթոռը, Տեր Եսային պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք, հիմա ես որևէ կանխատեսում անել չեմ կարող։ Մյուս ճանապարհները, որոնք հարցի լուծմանն են ուղղված, մեզ համար անընդունելի են այն առումով, որ կարող են, օրինակ, ասենք, գնալ ինչ-որ խմբով, Հովհաննավանք, իրենց դուրս վռնդել այնտեղից, բայց սա բախումների կարող է տանել։ Դրա համար այս առումով մենք ձեռնպահ ենք՝ հավատքով, հույսով, որ իրավապահները իրենց գործը կկատարեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...