Կառավարությունը մի կողմից խոստովանում է, որ ANIF-ի գործունեությունը «ձախողում էր և խայտառակություն», մյուս կողմից պահում է իր բաժնետոմսերը

31 Հոկտեմբերի, 2025

Չնայած կառավարությունը լուծարել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ANIF-ը, դրա դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, շարունակում է գործել․ այն լուծարելու որոշում չկա, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝  հայտնել են Պետական գույքի կառավարման կոմիտեից։

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը ANIF-ի ներդրումները կատարող հիմնական ընկերությունն էր, ներկայում ունի 7 աշխատակից՝ տնօրենի պարտականությունները կատարող, հաշվապահներ, իրավախորհրդատուներ, մոնիթորինգի մասնագետ։ ՓԲԸ-ն շարունակում է բաժնետեր մնալ ութ ընկերություններում, ինչպես նաև մեկ ներդրումային ֆոնդում։

Փաստացի, կառավարությունը մի կողմից խոստովանում է, որ ANIF-ի գործունեությունը «ձախողում էր և խայտառակություն», մյուս կողմից պահում է իր բաժնետոմսերը այս 8 պորտֆելային ընկերություններում, ներդրումներ, որոնցից մի քանիսը վիճահարույց էին։ Դրանցից մեկը «Սի էֆ դաբլյու» ՓԲԸ-ում էր, որի հետ կապված կա նաև քրեական վարույթ։ «Սի էֆ դաբլյու»-ն ավելի քան 1.5 մլրդ դրամ էր ստացել հիմնադրումից մեկ շաբաթ անց՝ Հայաստանում կիբերանվտանգության կարողություններ ներդնելու նպատակով, բայց ծրագիրը ձախողվել է։ «Սի էֆ դաբլյու»-ի տնօրենը Երևանի քաղաքապետ, ANIF-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է՝ Կարինե Անդրեասյանը։ Վերջինիս նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում։

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ»-ը մոտ 960 մլն դրամ էր ներդրել նաև «Բերրիմաունթ» ընկերությունում՝ ելակի ջերմոցի կառուցման համար։ «Բերրիմաունթ»-ի սեփականատերը Ավինյանի համադասարանցին է՝ Դմիտրի Ալեկսեյենկոն։

Մեկ այլ ներդրում՝ 797 մլն դրամի չափով, ANIF-ի նախկին դուստր ընկերությունը կատարել էր Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող «Ապագա փրոջեքթս» ընկերությունում։ «Ապագա փրոջեքթս»-ում ներդրումներից հետո ընկերության համասեփականատերերը «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ին մեղադրել էին վատ կառավարման, «Ապագա փրոջեքթս»-ին խոչընդոտելու մեջ։ Ներկայում «Ապագա փրոջեքթս»-ը սնանկության դատական գործընթացի մեջ է։

277 միլիոն դրամ էլ ներդրվել էր «Դոմ Արենա» ընկերությունում՝ Երևանում Hard Rock ռեստորան հիմնելու համար։ 2023-ի գարնանը հայտնի դարձավ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը ANIF-ի դուստր ընկերության միջոցով հանրային սննդի ոլորտում ներդրումներ կատարելու որոշումը խնդրահարույց է համարել։

«Ազատություն»-ը վերջին ամիսներին փորձել է ստանալ բաժնետիրական համաձայնագրերը, որոնց հիման վրա կատարվել են այս ներդրումները. Պետական գույքի կառավարման կոմիտեն փաստաթղթերը չի տրամադրել՝ առաջարկելով դրանք ստանալ ընկերություններից։ Անհասանելի են նաև այդ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները։ Պետգույքից մի քանի ամիս առաջ «Ազատության»-ը հայտնել էին, որ դրանց՝ «երրորդ անձանց բացահայտման իրավաչափության հարցը պարզելու համար անհրաժեշտ է կատարել հավելյալ ուսումնասիրություն»։ Արդյունքում, անհնար է պարզել՝ բյուջեից ստացված ներդրումներով աշխատող ընկերությունները ֆինանսական ինչ վիճակում են, այդ ներդրումները որքանով են արդյունավետ եղել, ինչ շահույթներ են բերել։

ANIF-ը լուծարելու որոշում կառավարությունն ընդունեց 2024-ի մայիսին, և միայն 2025-ի հոկտեմբերի 16-ին իրավաբանական անձանց ռեգիստրում նշվեց, որ ընկերությունը լուծարման փուլում է։

Ի դեպ, այդ ողջ ընթացքում՝ շուրջ 1.5 տարի, ANIF-ում շարունակել են աշխատել տնօրեն, ավագ հաշվապահ և իրավախորհրդատու։ Պետգույքի կոմիտեն հայտնել է, որ նրանք աշխատել են կես դրույքով, սակայն հրաժարվել է հայտնել, թե հստակ որքան աշխատավարձ են ստացել։ Իսկ ANIF-ի դուստր ընկերությունում աշխատակիցներից մեկը փետրվարին անգամ պարգևավճար է ստացել՝ 250 հազար դրամի չափով։

Նմանատիպ նյութեր

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին։ Այս մասին հայտնում է իրանական բանակի մամուլի ծառայությունը։ «Իրանի բանակի տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարվածներ են հասցրել ԱՄԷ-ում գտնվող «Ադ-Դաֆրա» և «Ալ-Մինհադ» ռազմաբազաների ռադարային...

Հույս ու հավատ ունեմ, որ մի օր տղաների շիրիմներին կայցելենք լավ նորությունով․ Գառնիկ Դանիելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին․ Գագիկ Բաղունց

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս...

Որևէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի կարող փակվել արցախյան էջը․ Լիլիթ Գալստյան 

«Սեպտեմբերի 2-ը պիտի արժևորենք, որովհետև մեր երկարատև պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների և արժանապատվության պաշտպանության և պետականության գիտակցման օր էր,...