Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ. «Հրապարակ»

31 Հոկտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ նշաններից դատելով՝ կարող ենք ասել, որ բարձրաստիճան հոգեւորականները կարծես թե որոշել են դուրս գալ «եթե քեզ ապտակում են, մյուս այտդ էլ դեմ տուր» քրիստոնեական դիրքորոշումից եւ ինչ-որ հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ։

Անցած կիրակի Հովհաննավանքում ֆեյք պատարագից եւ կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցին զավթելուց օրեր անց հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել այդ դեպքով, իսկ երեկ Մայր Աթոռը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։

Մեր տեղեկություններով՝ մի քանի օր է պահանջվել Վեհափառին համոզելու համար, որ պետք է որոշ դիմադրություն ցույց տալ ու հաղորդում ներկայացնել Հովհաննավանքի ֆեյք պատարագի փաստով, եւ հաղորդումն Արա Զոհրաբյանը նախօրեին ներկայացրել է դատախազություն։

Արա Զոհրաբյանը կիրակնօրյա «պատարագից» առաջ եւս մեկ հաղորդում է ներկայացրել՝ կրոնական ծեսի անցկացմանը խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաեւ՝ տաճարի զավթումը կանխելու անհրաժեշտության մասին:

Պահանջել է նաեւ Ստեփան Ասատրյանին վտարել Հովհաննավանքից, որը նախատեսված է բացառապես հոգեւորականների համար։ Իսկ Մայր Աթոռը երեկ հայտարարեց, որ «Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են», եւ «Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը ԱԽ աշխատակազմին է ներկայացրել նոր քարտուղարին

Փաշինյանը ԱԽ աշխատակազմին է ներկայացրել նոր քարտուղարին

Փաշինյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԽ գրասենյակի թիմին համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջինս մեծ ներդրում է...

Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ վիրավոր կա

Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ վիրավոր կա

Օգոստոսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևանա լճում՝ «Թերակղզուն» հարակից տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ն․ Ս․-ի վարած մոտորանավակը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 52-ամյա Սուրեն Բ․-ին պատկանող...

Ձեր իշխանության օրոք մեր տնտեսությունը ամենամեծ կախվածության մեջ է ընկել ՌԴ-ից․ Ֆարմանյանը՝ Թունյանին

  «Ցանկանում եմ փաստ արձանագրել․ ձեր իշխանության օրոք մեր տնտեսությունը ամենամեծ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից։ Հիմա խոսեմ փաստերով․ եթե 2017 թվականին Հայաստան-Ռուսաստան ընդհանուր առևտրաշրջանառությունը...

Վիճաբանություն եղել է. կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկա․ՆԳՆ

Վիճաբանություն եղել է. կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկա․ՆԳՆ

«Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում»․ լրատվական կայքերից մեկում նման վերնագրով հոդված է հրապարակվել․ Լրատվական կայքի ներկայացուցչին հստակ պարզաբանվել է, որ «ՆԳՆ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանում...

Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը

Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը

Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը:  yerevan.today-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ  երկու եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ: «Ըստ նախնական տեղեկություննների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ...