Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները․ «Ժողովուրդ»

30 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների համար այս պահին երկու հարցեր կան, որոնք իրենց ամենօրյա քննարկումների օրակարգում են: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՔՊ վարչության նորընտիր անդամներով կայացած նիստի թեմանները հենց այդ երկու հարցերն են եղել:

Նախ՝ քննարկել են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր, որոնք վերաբերել են ՔՊ-ի նախընտրական շտաբին. նախորդ նիստում վարչությունը ընտրել էր շտաբի պետին` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ քարոզչության պատասխանատու էր ընտրվել Վահագն Ալեքսանյանը, եւ հիմա էլ փորձել են հասկանալ, թե ովքեր պետք է լինեն նախընտրական շտաբի անդամները:

Ապա քննարկվել է երկրորդ հարցը. ՔՊ-ականների եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի համար գլխավոր թեմա դարձած Կաթողիկոսի հեռացման հարցի քննարկան ժամանակ Փաշինյանը նշել է, որ լավ ազդակներ է ստանում հանրությունից, ու առաջիկայում այդ հարցում մեծ կոնսոլիդացիա է լինելու:

Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ էջմիածինցիները եւս իրենց են աջակցելու այս հարցում, եւ իրենք առանց շտապելու, ճնշումները մեծացնելու միջոցով, կհեռացնեն Կաթողիկոսին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Axios պորտալին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գտնվող...

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Այս վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ։ Սա դատավարություն է հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ։ Այս մասին...

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ...