Կալանքի տակ են 1 անչափահաս և 1 զոքանչ․ «Հրապարակ»

29 Հոկտեմբերի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո բերման ենթարկված 41 անձանցից 24-ը կալանավորվել է 2 ամսով, 15-ի նկատմամբ սահմանվել է տնային կալանք, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն․ հայտնեցին Քննչական կոմիտեից։ Մեղադրանքը գործի քննությանը միջամտելն է եւ զանգվածային անկարգություններին մասնակցելը կամ՝ մասնակցելուն դրդելը։ Կալանավորվածների թվում են Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը, քաղաքապետարանի բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, խորհրդական Աշոտ Պետրոսյանը:

Տնային կալանքի տակ է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը: 1 անչափահասի նկատմամբ սահմանվել է կալանք, մյուսի նկատմամբ՝ տնային կալանք: Վարույթը նախաձեռնվել է այն օրը, երբ Գյումրու քաղաքապետին էին ձերբակալում, եւ նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ: Շենքը ջարդուփշուր անելով, մարդկանց նվաստացնելով, Ղուկասյանին վազացնելով ձերբակալելով` տեղափոխեցին Երեւան, իսկ Գյումրի տարված ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջեւ բախումից հետո սկսեցին բերման ենթարկել նաեւ հավաքված մարդկանց: Նշենք, որ քաղաքապետին կաշառք վերցնելու համար կալանավորեցին 2 ամսով, ապա լրացուցիչ մեղադրանք հարուցեցին` ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...