Արմավիրի մարզում ոչխարներ են հոսանքահարվել. Shamshyan.com

28 Հոկտեմբերի, 2025

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Վարդանաշեն-Արազափ գյուղամիջյան ճանապարհին՝ Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարաբուծությամբ զբաղվող 3 եղբայրները նշված վայրում հայտնաբերել են իրենց պատկանող, հոսանքահարված 12 ոչխարի:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարները սատկել են 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրվելու պատճառով, իսկ նշված վայրից դեպի Արազափ գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում ոչխաների տերերը հայտնաբերել են հոսանքահարման հետևանքով սատկած ևս 24 ոչխար:

Տեղում հավաքված մի քանի գյուղացիներ ասում էին, որ բարեբախտաբար այդ պահին ավտոմեքենաներ, քաղաքացիներ անցնելիս չեն եղել, հակառակ դեպքում նրանք նույնպես կհոսանքահարվեին:

Հովիվներից մեկն էլ ասում էր, որ ինքը լավ է՝ զգացել է, որ հոսանքի լարը պոկվել ու ընկել է, և տեսել է, թե ինչպես է մի քանի ոչխարների բերաններից փրփուր դուրս գալիս ու քանի որ զգացել է, որ կա վտանգ ու էլեկտրամատակարարումը դադարեցված չի, հեռու է գնացել պոկված լարերից:

Ընդհանուր եղել է 3 եղբայրներին պատկանող 1,067 ոչխար, որոնց մեծ մասը մայրացու է:

Նմանատիպ նյութեր

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց, որի ընթացքում որոշվելու են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները։ Սեպտեմբերի 23-ին հայ-ռուսական հարաբերությունների թեմայով...

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք կարծում ենք, որ Եվրոպական միության և եվրոպական երկրների հետ ընդհանուր մոտեցումներ ունենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցում։ Սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների...

Դեպի Եվրոպա ճանապարհին Ադրբեջան ենք դառնում․ Քրիստինե Վարդանյան

  «Նկատե՞լ եք, որ հայտարարված դեպի Եվրոպա գնալու ճանապարհին Հայաստանում, կառավարման մոդելի առումով, մենք մի տեսակ Ադրբեջան ենք դառնում։ Իլհամ Ալիևը դարձել է նախատիպ (դերային մոդել)․ ստանում ենք կանանց ներգրավման, կառավարման ինչ-որ...

Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ. Պեսկով

Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, նախքան փորձագիտական մակարդակով աշխատանքների իրականացումը, նպատակահարմար չէ, քանի որ դա ժամանակի անիմաստ վատնում կլինի։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի...

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ համագործակցելով...