Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը կդառնա առավել պարզ և ավտոմատացված. ՊԵԿ

27 Հոկտեմբերի, 2025

Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որոնք միտված են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցմանն ու կատարելագործմանը։

Օրենքով  ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացման և ավտոմատ ներկայացման նոր մեխանիզմ։ Փոփոխությունների համաձայն՝ հարկային մարմինը, իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, նախալրացնելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հայտարարագրերը։ Այսպես, նոյեմբերի 1-ից, ինքնաշխատ լրացվելու են հարկային գործակալից ստացվող աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի (ծառայության) դիմաց վարձատրությունը, ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստները, ինչպես նաև աշխատողի այլ եկամուտները (ռոյալթին, վարձավճարը, շահաբաժինը, նվիրատվությունը, գույքի (բացառությամբ սույն գլխի 7-րդ կետում նշված) օտարումից եկամուտը, կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից եկամուտը, շահումը, մրցանակը, ապահովագրավճարը, կամավոր կենսաթոշակը, այլ եկամուտները)։

Ինքնաշխատ լրացվելու են նաև պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումների լրացուցիչ միջոցները, մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները, հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների գծով փոխհատուցված գումարը, ուսման վարձի գծով փոխհատուցված գումարը և կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրված շահաբաժնի գծով փոխհատուցված գումարը:

Եթե ֆիզիկական անձը սահմանված ժամկետում փոփոխություններ չկատարի, հայտարարագիրը կհամարվի ներկայացված՝ առանց լրացուցիչ գործողությունների։ Միաժամանակ, ֆիզիկական անձը կարող է փոփոխել նախալրացված հայտարարագիրը և այն էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացնել հարկային մարմին։

Սոցիալական ծախսը ենթակա կլինի փոխհատուցման միայն այն դեպքում, եթե ֆիզիկական անձը հարկային մարմին ներկայացնի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը։

Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն լինելու ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Ընդ որում, տվյալ դրույթի մասով ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները: Սահմանվել է նաև, որ ֆիզիկական անձի համաձայնության դեպքում հարկային մարմինը տվյալներ է ստանալու նաև ֆինանսական կազմակերպություններից։

Միաժամանակ, Կառավարությանը տրվում է իրավասություն՝ սահմանելու այն եկամուտների տեսակները կամ չափերը, որոնք հայտարարագրման ենթակա չեն:

Կոմիտեն տեղեկացնում է, որ օրենքով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր)  չներկայացնելու համար սահմանված վարչական պատասխանատվությունը հանվում  է։

Այսպիսով, օրենքով պարզեցվել և բարելավել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը՝ այն առավել հասանելի ու արդյունավետ դարձնելով քաղաքացիների համար:

Կոմիտեն ևս մեկ անգան հիշեցնում է, որ 2024 թվականի համար եկամտային հարկի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման ժամկետը 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ն է,  2025թվականի համար՝ 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...