Ժողովրդի հարկերից սնվող ուժայինները հսկում են «Տեր Արամի» անվտանգությունը. Լիա Սարգսյան

27 Հոկտեմբերի, 2025

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ժողովրդի հարկերից սնվող ուժայինները հսկում են «Տեր Արամի» անվտանգությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «պատվիրած» պատարագին Հովհաննավանքի եկեղեցու տարածքը, ինչպես ներսում, այնպես էլ դրսում, խիստ վերահսկողության տակ էր։

Պետական պահպանության ենթակա անձի՝ վարչապետի հեռանալուց հետո էլ տասնյակ ՊՊԾ-ականներ և քրեականի օպերներ շարունակում էին պահպանություն իրականացնել եկեղեցու ներսում։

Թվում էր՝ եկեղեցին պետական նշանակության օբյեկտ է դարձել՝ անվտանգության հատուկ ռեժիմով։

«Իշխանություն» լրատվականի տեսանյութերից պարզ է դառնում, որ «Տեր Արամ քահանան» շարժվում էր անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Աստծո տանը Տիրոջ «ծառան» առանց ուժայինների մեկ քայլ անգամ չէր անում։

Պարզ հարց է առաջանում՝ ինչու՞ է իրեն Աստծո հետ նույնացնող «Տեր Արամը» վախենում հասարակ ժողովրդից, ի՞նչ վտանգ կարող էր սպառնալ մի «հոգևորականի», որի շուրջը պետք է լինեին ոչ թե ՊՊԾ աշխատակիցներ, այլ աղոթող հավատացյալներ։ Եթե իրավամբ «Տեր Արամը» քարոզում է հավատք և խաղաղություն, ապա ո՞ւմից էր նա պաշտպանվում՝ ժողովրդից, թե՞ Աստծուց։

Ավելի կարևոր հարցն այն է, թե ինչ ընթացակարգով և ում հրամանով են տրամադրվել պետական պահպանության ծառայողներ՝ մի անձի, որը որևէ կերպ պետական պահպանության ենթակա անձանց ցանկում չի կարող լինել։

ՀՀ «Պետական պահպանության ծառայության մասին» օրենքի համաձայն՝ՊՊԾ ծառայություններից օգտվում են պետական պահպանության ենթակա անձինք, որոնց ցանկը սահմանվում է ՀՀ վարչապետի որոշմամբ։ Օրենքը հստակ է․ ժողովրդի հարկերից սնվող ՊՊԾ ծառայությունն ապահովում է պետական պաշտոնյաների անվտանգությունը՝ Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և մի շարք այլ պաշտոնատար անձանց։ «Տեր Արամը» որեւէ դրվագով չի մտնում այս կատեգորիաների մեջ»։

Նմանատիպ նյութեր

ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը

ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը

ՀՀ Սահմանադրական Դատարանում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի աշխատանքային օրվա ավարտը: Հիշեցնենք՝ արդեն 6-րդ օրն է Սահմանադրական դատարանը...

Հետընտրական պարգևատրումները շարունակվում են

Հետընտրական պարգևատրումները շարունակվում են

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ   Փաշինյանի կողմից արժանացել են պարգևների: ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով  Փաշինյանը շնորհակալություն է հայտնել  մատուցած և մատուցվող...

Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն. Բաղեր

Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն. Բաղեր

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն, հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։ «Մեծ Խամենեիի և Իրանի անմեղ նահատակների արյան վրեժի գործը բաց է, և այս...

Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան

Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին։ Իսկ Սյունիքում 869 անապահով...

Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»

Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»

Ռուսաստանը պաշտոնապես կամ անուղղակի խոչընդոտներով փակել է հայկական պտուղ-բանջարեղենի, ծաղիկների, չրերի և բազմաթիվ այլ ապրանքների մուտքն իր տարածք։ Գրում է «Հետքը»։ Մինչ հայ արտահանողները փորձում են ելքեր գտնել, արտահանման նոր շուկաներ գտնել, փչացած ապրանքի կորուստը...