Արցախցիներին տրվող աջակցությունների ծրագրերի հետ կապված լրջագույն խնդիրներ կան․ «Փաստ»

25 Հոկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. Մենք տեղեկություններ ենք ստանում, որ արցախցիներին տրվող աջակցությունների ծրագրերի հետ կապված զգալի խնդիրներ կան: Դիմեցինք ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, որը հաստատեց, որ իսկապես լրջագույն խնդիրներ կան: Ավելին, նա նշեց, որ «արցախցիների համար սոցիալական որևէ ծրագիր չի արվում»։

«Մեր ժողովրդին ասվում է, որ, իբրև թե, բյուջեից արցախցիներին աջակցություն է տրվում։ Դա էլ է կեղծիք, որովհետև ճշտումների արդյունքում պարզել եմ, որ, օրինակ՝ 30 հազարական ստացողների մեծ մասին վճարողներն ինչ-որ դոնոր կազմակերպություններ են, որոնք ժամանակին չեն կարողանում վճարել, և մարդիկ ընկնում են քաշքշուկների մեջ»,-ասում է պատգամավորը: Ավելին, նա հավելում է, որ կա մարդկանց որոշակի հատված, որն ինչ-որ անհայտ պատճառներով բավականին երկար ժամանակ չի կարողանում ստանալ այդ գումարը։ Փորձել են համապատասխան մարմիններից ճշտել պատճառները, բայց նրանք ևս չգիտեն՝ որն է պատճառը։

«Մի քանի ամիս է՝ հրատապ աջակցություն պետք է տրամադրվեր այն ընտանիքներին, որտեղ անձին հասնող եկամուտը 55 հազարից պակաս է։ Գիտեմ ընտանիքներ, որոնք ծայրահեղ աղքատ վիճակում են, ավելին՝ եկամուտ ընդհանրապես չկա, նրանք հայտ են ներկայացրել, բայց իրենց ասում են, որ այն դեռևս մշակման փուլում է, կամ հաստատվել է, բայց իրենք չեն ստանում»,-ասում է Մետաքսե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է բնակարանային սերտիֆիկատներին, ապա, ըստ պատգամավորի, պաշտոնական տվյալներով, սերտիֆիկատ ստացածների թիվն արագ աճում է, բայց իրացնողների թիվը որևէ կերպ չի աճում: «Մարդիկ դիմում են, սերտիֆիկատը շատ արագ հաստատվում է, բայց դրանից հետո առկա խոչընդոտները հիմնականում անհաղթահարելի են, և հնարավորություն չի լինում, որ մարդիկ բնակարան ձեռք բերեն։ Այս ծրագիրն այն մարդկանց համար է, ովքեր միջինից ավելի բարձր հնարավորություններ ունեն, համարյա թե պետք է հարուստ լինել, որպեսզի հնարավորություն լինի այս աջակցությունից օգտվել։

Գիտեմ ընտանիքներ, որոնց հաջողվել է գյուղական համայնքում վատ վիճակում գտնվող շինություն գնել, բայց հետագայում չեն վարկավորվել, որովհետև նրանք վստահելի չեն դիտարկվում։ Բանկերում արցախցիները վստահելի չեն այն առումով, որ նրանց օրվա եկամուտը չի կարող համարվել կայուն, այսինքն՝ վստահ չեն, որ վաղը արցախցին կկարողանա այդ նույն եկամուտն ունենալ»,-ամփոփում է Հակոբյանը:

 

Նմանատիպ նյութեր

Ճապոնիան «անցել է պարկեշտության սահմանը», դեսպանին կանչել են ԱԳՆ, բայց նա չի եկել. Լավրով

Ճապոնիան «անցել է պարկեշտության սահմանը», դեսպանին կանչել են ԱԳՆ, բայց նա չի եկել. Լավրով

Ճապոնիայի իշխանությունները Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան Իտուրուպ կղզի կատարած այցի վերաբերյալ իրենց հայտարարություններով «անցել են պարկեշտության սահմանը»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Կոմերսանտը»։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է...

ԱՄՆ-ն ու Եվրոպան երկակի ստանդա՞րտ են ցուցաբերում Փաշինյանի հարցում․ Քրիստինա Նազարյան

ԱՄՆ-ն ու Եվրոպան երկակի ստանդա՞րտ են ցուցաբերում Փաշինյանի հարցում․ Քրիստինա Նազարյան

«Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինա Նազարյանը հրապարակային դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ  դեսպաններին․ «Բոլոր ակնառու երկակի ստանդարտները, որոնք դուք ցուցաբերում եք Հայաստանի շահերի ու նիկոլ փաշինյանի միջև ընտրություն կատարելիս, մի կողմ դրած, այնուամենայնիվ ուղղակի հետաքրքիր...

Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ»

Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները` նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթից եւ կալանավորումից հետո, ապօրինաբար առգրավվեցին: Առյուծներից մեկը տեղափոխողների անփութության, թե միտումնավոր վարքի պատճառով սատկեց:...

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված․ «Հրապարակ»

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված․ «Հրապարակ»

Երկրում բարեկիրթ ու միմյանց հանդեպ հարգալից մթնոլորտ ձեւավորելու առաջին շանսը բաց թողնվեց 2018 թվականի ամռանը` երբ իշխանությունն արդեն անցել էր Նիկոլ Փաշինյանին ու իր երիտասարդ թիմին եւ նրանք կարող էին ամեն ջանք գործադրել, որ ապրիլին փողոց դուրս եկած եւ...