ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին իրական օգուտ է բերում, իսկ եվրոպական հեռանկարները բավականին մշուշոտ են. Սերգեյ Կոպիրկին

24 Հոկտեմբերի, 2025

Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, և Մոսկվան պատրաստ է դրանում աջակցել Երևանին։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նաև հավելել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին իրական օգուտ է բերում, իսկ եվրոպական հեռանկարները բավականին մշուշոտ են։
Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցության հեռանկարին, ապա, Կոպիրկինի խոսքով, դա բավական բարդ հարց է՝ հաշվի առնելով բարդ ընթացակարգերը, որոնք մեծ ջանքեր և ժամանակ են պահանջում. որոշ երկրներ տասնամյակներով են սպասում ԵՄ-ին անդամակցությանը: Ըստ այդմ, այդ հարցը Հայաստանի համար ավելի շուտ հիպոթետիկ բնույթ է կրում։
Կոպիրկինը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը բխում է այն երկրների և ժողովուրդների շահերից, որոնք մասնակցում են այդ գործընթացին: Առավել ևս, որ դա բաց մեխանիզմ է, որի հետ ավելի ու ավելի շատ երկրներ են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր կնքում։ Մասնավորապես, համեմատաբար վերջերս ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։
«ԵԱՏՄ-ն հարթակ է, որն անդամ պետություններին լուրջ հնարավորություններ է ընձեռում իր տնտեսական շահերն իրացնելու համար։ Եվ, ինչը շատ կարևոր է, ԵԱՏՄ բոլոր մասնակիցները նաև այդ համայնքի ստեղծողներն են։ Եթե վերցնենք ԵՄ-ն, ապա դա արդեն հաստատուն կառույց է, որը խորապես ներդրված է անդամ երկրների ինքնիշխանության հարցերում, որտեղ կան արդեն կայացած նորմեր, պահանջներ, և անդամության հավակնող պետությունը պետք է կատարի դրանք»,-ասել է Կոպիրկինը։
Ռուս դիվանագետի խոսքով՝ Միությունը զարգացող կառույց է, որտեղ յուրաքանչյուր երկիր իսկապես ձայն ունի ինտեգրացիոն գործընթացների ձևավորման հարցում: Ընդ որում, նրա խոսքով, ԵԱՏՄ-ն միայն առևտրի մասին չէ։ Այն նաև աշխատանքային միգրացիայի, աշխատաշուկայի, ապրանքների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի մասին է։ Այսինքն՝ այդ ինտեգրացիոն միավորման հիմքում մի շարք պարամետրեր կան։
«Դա կենդանի գործընթաց է, զարգացող։ Եվ փաստերը ցույց են տալիս, իմ կարծիքով, որ սա հաջողված և շատ լավ ներուժ ունեցող նախագիծ է»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին ԱԺ-ն հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու երկրի մտադրության մասին օրինագծին: Ընդ որում, ԵՄ-ն Հայաստանին անդամակցություն չի առաջարկել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը որակել է իրավաբանորեն անհեթեթ:
Փաշինյանը հստակեցրել է, որ օրինագիծը չի նշանակում ԵՄ-ին ավտոմատ անդամակցություն, քանի որ նման որոշումը պետք է դրվի հանրաքվեի: Սակայն վարչապետը խոստովանել է, որ 20 տարի անց երկիրը տեսնում է որպես Եվրամիության մաս։
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքները գնահատվում են ՀՆԱ-ի 30-40%-ի կորստի չափով։ Երկիրը ստիպված կլինի բարդ անցումային շրջան անցնել՝ վերակառուցելով արդեն գործող ինստիտուտները։ Հնարավոր են նաև պատժամիջոցներ և սահմանափակումներ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա է գործուղում Վաշիգտոն

Փաշինյանը TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա է գործուղում Վաշիգտոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 27-ի որոշմամբ  «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակներում ԹՐԻՓՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի շուրջ բանակցությունների...

Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ

Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ

Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակվելու մտադրություն չունի, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մինչ այժմ կարծում եմ, որ Ռուսաստանը բավականին զուսպ է եղել, հատկապես Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հարցում։ Մենք էլ ենք անում այն ​​ամենը, ինչ նրանք...

Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ

Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ

Monument Watch-ը հոդված է հրապարկել․ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և Շուշիի ադրբեջանական օկուպացիայից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բազմիցս հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ...

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Հակոբ Բադալյան

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Հակոբ Բադալյան

Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքը իհարկե ենթադրում է նաեւ տնտեսական օրակարգեր, որովհետեւ միջազգային քաղաքականությունը նաեւ տնտեսություն է։ Այստեղ քննարկելու հարց էլ չկա։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Բայց, աշխարհի...

«Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում. ԲՀԿ

«Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները: «Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում։...