Իշխանական ԶԼՄ-ների տարածած ձայնագրությունը շինծու է․ «Մեր ձևով» շարժման խոսնակ

23 Հոկտեմբերի, 2025

«Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը, ի պատասխան ՔԿ տարածած հաղորդագրության վերաբերյալ մի շարք ԶԼՄ-ների հարցումներ, հայտնում է․

«Մեր Ձևով» շարժումը արդեն հայտարարել է, որ իշխանական ԶԼՄ-ներով տարածված շինծու ձայնագրության մասնակիցներին պետք է ման գալ ուժային կառույցների հետ փոխկապակցված վայրերում:

Բեմադրված ձայնագրության հեղինակները, բազմաթիվ առիթներ են ունեցել համոզվելու, որ ժողովրդական շարժումը շահագրգռելու միջոցով քաղաքացիների ներգրավման խնդիր չունի, քանի որ իշխանության վարած` տրամաբանությունից դուրս քաղաքականությունը անխուսափելիորեն բերում է մեր հասարակության վրդովմունքին:

Եվս մեկ անգամ մեր հայրենակիցներին կոչ ենք անում չտրվել սադրանքի և նմանատիպ առաջարկներ ստանալու դեպքում իմանալ, որ գործ ունենք «ուղարկված» մարդկանց հետ։

Իրավասու պետական մարմինները պետք է ուշադրություն դարձնեն մեկ այլ հանգամանքի վրա` անձանց ապօրինի գաղտնալսման իմիտացիա ստեղծելը, ապօրինի գաղտնալսելն ու հրապարակելը հանցագործություն է, որը ևս պետք է հստակ իրավական գնահատական ստանա»։

 

Նմանատիպ նյութեր

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...

Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում․ Եգանյանը՝ իշխանությանը 

«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։ Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյելբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին...

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...