Երեկ Գյումրին ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքացին պահում է իր արժանապատվությունը. պատգամավոր

21 Հոկտեմբերի, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․ «Երեկ Գյումրիում տեղի ունեցածը հերթական անգամ բացահայտեց փաշինյանական ռեժիմի իրական էությունը։

Մենք ականատես եղանք ցինիկ իրավական բեսպրեդելի, որի հիմնական նպատակն էր ևս մեկ անգամ ցույց տալ՝ այս իշխանությունը ոչ թե առաջնորդվում է օրենքով, այլ գործում է բացառապես իր քաղաքական գոյատևման բնազդով։ Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, ոչ թե իրավական պետության դրսևորում է, այլ՝ վախի, ուժի և վարչական կամայականության քաղաքականություն։ Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը Գյումրիում հստակ ապացույց է, որ ռեժիմը խուճապի մեջ է։

Այսօր նրանք բռնություն են կիրառում ոչ թե ուժ ցուցադրելու, այլ սեփական անկարողությունը թաքցնելու համար։ Փաշինյանի ղեկավարած համակարգը վերածվել է կառավարման այնպիսի մեխանիզմի, որտեղ ուժայինները դարձել են մեկ անձի քաղաքական վախերի սպասարկու։ Ամբողջ պետական ապարատը ծառայեցնում են մեկ նպատակի՝ ամեն գնով պահել ապազգայինի աթոռը։ Ահա թե ինչու է օրենքը դարձել ձևականություն, իսկ արդարությունը՝ անպաշտպան: Գյումրին, սակայն, ցույց տվեց այլ իրականություն։

Երեկ Գյումրին ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքացին պահում է իր արժանապատվությունը, իր պետական մտածողությունը և չի հաշտվելու անօրինականության ու նվաստացման այս մթնոլորտի հետ։ Եվ որքան էլ փաշինյանական ռեժիմը փորձի բռնությամբ երկարացնել իր գոյությունը, դրա ավարտը անխուսափելի է։ Արդարությունը չի կարելի սպանել՝ այն միշտ վերադառնում է»։

 

 

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...