Փաշինյանը ՀՀ ամենապաշտպանված մարդն է, բայց հազարավոր քաղաքացիներ անտերության են մատնված․ Ագնեսա Խամոյան

21 Հոկտեմբերի, 2025

«Երբ իմ գործընկերներն ասում են, որ չենք հավատում ձեր հրապարակած ձայնագրություններին, կա շատ պարզ օրինակ․ դուք մի ամբողջ պատերազմ եք կեղծել, ձայնագրությունն ի՞նչ է, որ չկեղծեք»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Այնուհետև խոսեց հանցավորության մակարդակից և դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին՝ Ասաց․

«Պարոն Մկրտչյան, երբ դուք ասում եք որ նոր ռազմավարություն է մշակել ոստիկանությունը հանցագործությունների դեմ պայքարի, հավատացեք ես էդ ռազմավարությունը սեփական մաշկիս վրա զգացել եմ․ մեկ ամսվա ընթացում երկու անգամ իմ մեքենայի կողային հայելիները գողացել են։ Բայց ես չեմ ուզում խոսել իմ մասին։ Ես իմ օրինակով ուզում եմ խոսել մեր էն հարյուրավոր, հազարավոր քաղաքացիների մասին, որոնք պարբերաբար դառնում են էդ գողերի զոհը։ Երբ դուք վիճակագրություն եք հրապարակում, որ հանցագործությունների թիվն այդքան չէ, որքան նկարագրվում է, գիտե՞ք ինչու է այդպես․ մարդիկ պարզապես հաղորդում չեն ներկայացնում ոստիկանությունը։ Ես մի դեպքում ներկայացրել եմ հաղորդում, մի դեպքում չեմ ներկայացրել։

6 տարվա ընթացքում հանցագործություններն աճել են 60 տոկոսով։ Երբ մենք ասում ենք, որ էդ պրոֆեսիոնալիզմը, որ ոստիկանութունը ցուցաբերում է քաղաքական գործերով, քաղաքական ընդդիմադիրների մասով, եթե ցուցաբերի իրական հանցագործների իրական հանցագործությունները բացահայտելու մասով, մենք չենք ունենա էս պատկերը, դրա՛ մասին է մեր հարցադրումը։ Երեկ, երբ Գյումրիում ահռելի քանակի ոստիկանական ուժեր էին, իսկ Երևանում ծեծում էին ընդդիմադիր ակտիվիստին, իր բնակարանում հայտնաբերվել է 23-ամյա չեչենուհու մարմինը։ Դրանից մեկ շաբաթ առաջ ակնհայտորեն կամ հրապարակումներն այդպիսին էին, որ հոգեկան շեղումներով մեկը չգիտեմ որտեղից ձեռք է բերել զենք և 4 քաղաքացու գնդակահարել է․ ո՞րտեղից էդ զենքը։ 

Երբ ցույց էին տալիս մեր ուժայինների, պատկան մարմինների ձեռքբերումները, որ դրոնով գաղտնալսումներ են անում, ձեզ հարց եմ տալիս, էդ դրոնը ո՞րտեղ էր, որ ընդդիամդիր համայնքապետի սպանությունն էին նախապատրաստում և սպանում էին։ Էդ դրոնը ո՞րտեղ էր։ Իշխանությունը պաշտպանված է, Նիկոլը Փաշինյանն էսօր ՀՀ ամենապաշտպանված մարդն է, բայց մեր հազարավոր քաղաքացիներ անտերության են մատնված»։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...