Սամվել Կարապետյանի կալանքը իրավունքի ու դատական նորմերի բացահայտ ոտնահարում է․ Արամ Վարդևանյան

21 Հոկտեմբերի, 2025

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․

«Իրավապահ մարմինները բացառապես քաղաքական հետապնդման պայմաններում դեռևս պնդում են, որ 2025 թվականի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի կողմից Մայր Աթոռը պաշտպանող մեկ նախադասությունը հանդիսանում է «իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ»: Ի դեպ միայն հենց այդ «մեղադրանք»-քաղաքական հետապնդման հիման վրա է, որ 120 օրից ավելի է ինչ ակնհայտ ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը: Մնացյալ տնտեսական բնույթի իբրև մեղադրանքներով երբևէ հիմնավոր կասկած չի հաստատվել, հետևաբար նույնիսկ մեկ օր կալանք չէր էլ կարող կիրառվել:

Միաժամանակ 2025 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունենում բազմահազար հավաք և երթ ի աջակցություն Սամվել Կարապետյանի և նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չի ունենում: Այնուհետև 2025 թվականի հոկտենբերի 18-ին «Մեր Ձևով» շարժման կողմից նախաձեռնվում է բազմահազար հավաք և երթ, կրկին նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չի ունենում: Հանրային հավաքներ առանց մեկ վարչական իրավախախտման, բայց մեղադրանք իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի հատկանիշներով՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար, այս ամենը պարզ ու պրիմիտիվ իրավունքի ժխտողականություն է և քաղաքական հետապնդում»:

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սեպտեմբերի 4-5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ տուժածներ կան

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ տուժածներ կան

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե...

Գնաճ՝ Հայաստանում․ օգոստոսին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿ

Գնաճ՝ Հայաստանում․ օգոստոսին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է  ՀՀ-ի 2026թ. հունվար-օգոստոսի Սպառողական գների փոփոխությունների ինդեքսը։ Ըստ վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսը 2025թ. հունվար-օգոստոսի նկատմամբ այն աճել է 4.5%-ով, բայց սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 7.3...

Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է իշխանական բլոգերին

Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է իշխանական բլոգերին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է «նիկոլական» բլոգեր Ռոման Բաղդասարյանին, ով հայտարարել է, թե իբր Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»: Դատարանը Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքում...

Ռուբեն Վարդանյանի գործն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. իրավապաշտպան

Ռուբեն Վարդանյանի գործն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. իրավապաշտպան

Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը մեզ ցույց տվեց, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Դրա արդյունքը...