Հիմա բոլորի խոսելու ու դիմադրելու ժամանակն է․ Վարուժան Գեղամյան

20 Հոկտեմբերի, 2025

ԳԱՂՈՒԹԻ Ու ԳԱՂԹՕՋԱԽԻ ԱՐԱՆՔՈՒՄ «Չես վախենո՞ւմ էս վիճակից, լռեցվելու հեռանկարից»։ Այս հարցը վերջին օրերին շատերը՝ ծանոթ ու անծանոթ, տալիս են։ Վախենում եմ, իհարկե, նորմալ մարդը չի կարող չվախենալ անազատությունից կամ գաղութ գնալուց։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Բայց միաժամանակ պարզ է հետևյալը. 2023 թ., 2020 թ., 2016 թ., 1988-1994 թ. կամ 1918 թ. իմ հայրերն ու եղբայրները վախ ունեցել են, բայց հայրենիքը կորցնելու՝ գաղթօջախ դառնալու վախն ավելի մեծ է եղել, ուստի խրամատներում անձնազոհ պաշտպանել են հայրենիքը։

Հիմա՝ 2025 թ. հայրենիքի մնացած հատվածում պայքարողներիս «բախտը բերել է». մեր խրամատն այնքան թաց չէ, որքան տղերքինը, մեր դեմ կիրառվող թշնամական ուժը անօդաչու ու հրետանի չէ, մեր քնելու տեղը բաց երկնքի տակ չէ։ Ուրեմն մեր բաժին պատասխանատվությունը՝ մեր բաժին պայքարը պետք է տանել, անհրաժեշտության դեպքում չվախենալով էն բռնապետական մեթոդներից, որ հիմա կիրառվում է բոլոր ազգային ուժերի դեմ՝ Սրբազաններից մինչև քաղաքապետեր։ Պայքարել ու չնահանջել՝ վստահ լինելով վաղվա հաղթանակի մեջ։

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը։ Այս իրավիճակում ազգային քաղաքական բոլոր ուժերը՝ անկախ կողմնորոշումից, պատմությունից, գաղափարախոսությունից, հանուն հայկական պետականության պարտավոր են.

1. ամեն գնով միասնական քաղաքական ու տեղեկատվական ճակատ ձևավորեն բռնությունների դեմ,

2. ամեն գնով միասնական պայքարեն բռնապետության չեղարկման համար։

Սա նվազագույնն է։ Սա եմ ես պահանջում իմ վստահությունը վայելող բոլոր ուժերի ղեկավարներից, բոլոր այն կուսակցություններից ու անհատներից, որոնք հայտարարել են քաղաքական պայքարի մասին։ Խնդրում ու հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր տարբեր պատրվակներով վախենում են խոսել (բայց ինձ կարդում են). հիմա բոլորի խոսելու ու դիմադրելու ժամանակն է։ Հետո լռեցվելու եք ու ապրեք անազատության մեջ՝ սկզբից գաղութում, հետո՝ գաղթօջախում։ Ժամանակն է խոսել»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Յուրաքանչյուր մարդ, ով իշխող քաղաքական թիմից չէ` ենթարկվում է հետապնդման. պատգամավոր

Յուրաքանչյուր մարդ, ով իշխող քաղաքական թիմից չէ` ենթարկվում է հետապնդման. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը գրում է. «Հերթական շինծու մեղադրանքով ձերբակալվել է Վանաձոր համայնքի «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամ ընտրված, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը։...

Ձերբակալվել է Արթուր Այվազյանը, ով հանրությանը հայտնի է «Մանախ» մականունով

Ձերբակալվել է Արթուր Այվազյանը, ով հանրությանը հայտնի է «Մանախ» մականունով

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Իրազեկում` ստանձնել եմ Արթուր Այվազյանի՝ «Մանախի», պաշտպանությունը և վերջինս երեկվանից ձերբակալված է։ Այս պահին նրա նկատմամբ հանրային հետապնդում դեռ չկա։ Հաշվի առնելով նախաքննության գաղտնիության հանգամանքը՝ այս...

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այսպես է նա պատասխանել...

Ո՞վ այլևս չի ստանա թաղման նպաստ․ կառավարությունը փոխում է գործող կարգը

«Շրջանառվում է նախագծերի փաթեթ: Առանցքային այդ փաթեթում «Պետական նպաստների մասին» օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը։ Ի՞նչ է վերանայվում։ Բնականաբար, առաջինը վերանայվում է շահառուների շրջանակը։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց։ Պահանջում են կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած ադրբեջանցի հանցագործին։ Նրան չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում...