Ադրբեջանը զանգվածաբար զինվում է` և դա այն իրավիճակում, երբ Հայաստանը կրճատում է իր ռազմական բյուջեն. Արման Աբովյան

20 Հոկտեմբերի, 2025

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը  ֆեյսբուքում  գրել է. «Մինչ մեզ ինքնամոռաց պատմում են այն մասին, թե իբր կարելի է ինչ-որ «բան» ստորագրելով ադրբեջանցի մարդասպանների և օկուպանտների հետ, հասնել խաղաղության, նույն այդ ադրբեջանցի ագրեսորն ու օկուպանտը ակտիվորեն պատրաստվում է «խաղաղությանը», բայց պատրաստվում է իրեն իսկ բնորոշ «խաղաղության» և «բարիդրացիության» տրամաբանությամբ։

Եվ այսպես, ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Պակիստանից գնված JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը վայրէջք է կատարել Բաքվում։
Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ Ադրբեջանը զանգվածաբար զինվում է` և դա այն իրավիճակում, երբ Հայաստանը հակառակ տարրական տրամաբանությանը կրճատում է իր ռազմական բյուջեն՝ իր որոշումը հիմնավորելով այն պնդմամբ, թե իբր «խաղաղությունը» եկել է։

Ահա այսպես՝ լուռ, հանգիստ և առանց շտապելու, հայերը պատրաստվում են խաղաղությանը, իսկ ադրբեջանցիները՝ պատերազմին։
Դուք զգում եք, թե ինչպիսի պատճառահետևանքային «բարդակ» է տիրում մեր գլխում»։

 

Share

Նմանատիպ նյութեր

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա տնօրեն Սերգեյ Ռուդիխը։ «Ցավոք, Անատոլի Միխայլովիչը հեռացավ կյանքից այսօր առավոտյան՝ ժամը 6:45-ին։ Նա 87 տարեկան էր», — ասել է Ռուդիխը։ Նրա խոսքով՝ մահվան հավանական պատճառը կարող էր...

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Հանդիպելու ենք Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի տնօրենի հետ, քննարկելու ենք Հայաստանում եվրոպական դեղերի հասանելիության հարցը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Ի՞նչն է խնդիրը՝ Հայաստանում գրանցված է...

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելու ա՞՝ ոնց ա զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք։ Ո՞նց ա եղել, որ մի քանի օր չեն բռնել։ Ոնց ա եղել, որ թաքցրել են, որ երկրում զինված թշնամի ա պտտվում։ Ո՞նց ա...