ՔԿ-ն զբաղված է պարզունակ մանիպուլյացիայով. Սոնա Տռուզյան

17 Հոկտեմբերի, 2025

Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քիչ առաջ Քննչական կոմիտեն փորձել է հերքել, թե իշխանական ԶԼՄ-ներով տարածված ձայնագրության առթիվ հարուցված վարույթը վեհափառի դեմ չէ։Նկատենք՝ չեն ասում, որ վարույթ չի նախաձեռնվել։ Հենց ՔԿ-ից են «Փաստինֆո»-ին հայտնել, որ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Իսկ ձայնագրության մեջ Նաթան Սրբազանի հետ հեռախոսազրույցում  կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանը  բողոքում է, թե  Վեհափառը պարտադրում է  իրեն՝ ընտանիքի  անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։

Նկատենք՝ քրեական գործը չի նախաձեռնվել մասնավոր զրույցներ, անձնական տվյալներ հրապարակելու համար, այլ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելու համար, հետեւապես ում դեմ է քրեական գործը, եթե ոչ Վեհափառի՝ Նաթան Սրբազանի՞, որին միայն բողոքում է նախկին հոգեւորականը, թե վերջինի՞ս, որը բողոքում է, թե իրեն հավաքներին մասնակցելու հորդար է հնչել։

Իրերը պետք է իրենց անունով կոչել։

Նմանատիպ նյութեր

Լավրովը և Ռուբիոն ընդգծել են երկկողմ հարաբերությունների արագ բարելավման անհրաժեշտությունը

Լավրովը և Ռուբիոն ընդգծել են երկկողմ հարաբերությունների արագ բարելավման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Լավրովը և Ռուբիոն քննարկել են Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է...

Բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Geely» մակնիշի և Երևանի բնակիչ 73-ամյա Վարդգես Ա․-ի վարած «Լադա»...

Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին, ժամանել է Սյունիքի մարզ և ստանձնել իր պաշտոնական պարտականությունները։ Այս մասին հայտնում է Իրանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Դավուդ Յայեջին բազմամյա դիվանագիտական փորձ ունի։...

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել...

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

«Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և...