Տիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը. ակտիվիստ

17 Հոկտեմբերի, 2025

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքում գրել է. «Երկու օր է անցել իմ հրապարակած շինարարական թույլտվության կառուցված գյուղամթերքի շուկայի մասին, որը կառուցվել է համայնքից գողացած 360 հազար դոլար արժողությամբ 500 քմ հողատարածքի վրա։
Այդ հրապարակման մեջ ես հրապարակային պահանջել եմ, որ Տիգրան Ավինյանը հերքի, թե նա 560 հազար դոլար կաշառք է ստացել այդ ապօրինության առջև աչք փակելու համար, և եթե կապ չունի, ապա քանդի ապօրինի կառուցված այդ շուկան, ինչպես քանդում է ծեր, տարեց պապիկների ավտոտնակները։
Սակայն Տիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը, քանի որ, ինչպես պարզվում է Oragir.News-ի հրապարակած հոդվածից, դա իր մտերիմներին պատկանող շուկա է։
Դրա համար է Տիգրան Ավինյանը լռում, իսկ այդ դեպքի վերաբերյալ 2024թ․ տրված կոռուպցիայի հաղորդման հիման վրա ՀՀ դատախազությունը նույնիսկ քրեական գործ չի հարուցել և ևս աչք է փակել։
Փաստացի ստացվում է, որ Տիգրան Ավինյանի լռությունը նշանակում է՝ նա իր մտերիմներից 560 հազար դոլար կաշառք է ստացել այդ ապօրինության առջև աչք փակելու համար»։

Նմանատիպ նյութեր

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի, հայտնում են առևտրի կենտրոնից։ Պատճառը տարածքում էլեկտրաէներգիայի հետ կապված վթարն է։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում, որի պատճառով մոտ 5 հազար բաժանորդ զրկվել էր...

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...